Arminfo.info



 Հինգշաբթի, 28 Մարտի 2024 13:49
Նաիրա Բադալյան

Արցախից բռնի տեղահանվածներին տրամադրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2024 թվականի վերջը

Արցախից բռնի տեղահանվածներին տրամադրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2024 թվականի վերջը

Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, որով առաջարկում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ «40 հազար+10 հազար դրամի» ծրագրի հիման վրա ևս 9 ամսով շարունակել սոցիալական աջակցության միջոցառումը, այսինքն՝ կեցության և այլ ծախսերը հոգալու համար տրամադրվող աջակցությունը շարունակել 2024 թ. ապրիլից մինչև դեկտեմբեր ներառյալ: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

 

 Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, վճարումը կիրականացվի նույն տրամաբանությամբ՝ աջակցել ընտանիքի յուրաքանչյուր անդամին՝ և՛ անչափահասներին, և՛ չափահասներին. «Առաջարկվող նախագծով պահպանվում են «40 հազար +10 հազար» միջոցառման հիմնական պայմանները: Միաժամանակ մենք այս նոր նախագծով ընդլայնում ենք շահառուների շրջանակը, մասնավորապես որպես շահառու ենք դիտարկում 2020 թ.-ից հետո տեղահանված ընտանիքի անդամներին: Այսօր նախագծով շահառու կդառնան նաև բռնի տեղահանված ընտանիքներում նոր ծնված և ծնվող երեխաները կամ բոլոր այն՝ մինչև 18 տարեկան երեխաները, որոնց դրամական աջակցություն նշանակելու դիմում ներկայացրած ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն միջոցառման շահառու է»:

 

Ըստ նախարարի՝ որոշմամբ նախատեսված միջոցառմանը չեն կարող մասնակցել ՀՀ-ում բնակարանային ծրագրի՝ 2022 թ. 169-Լ որոշման շահառուները: «Սրանք վերաբերում են բնակարան հավաստագրի իրավունք ունեցող՝ ԼՂ-ի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքներին: Նույն նախագծի շրջանակում նաև ժամկետների փոփոխություն ենք իրականացնում 100 հազարների և 50 հազարների միջոցառումներում՝ հնարավորություն տալով շուրջ 350 հոգու դառնալ 100 հազարների և մյուս միջոցառումների շահառու, եթե նրանց տեղահանված ճանաչելու ուղղությամբ ընթացիկ դիմումների հիման վրա մենք Միգրացիոն ծառայությունից կստանանք հաստատում տեղահանված լինելու փաստի մասով: Հստակեցվում և լավարկվում են նաև որոշ իրավակարգավորումներ: Դիմումներն ընդունվելու են ապրիլի 15-ից: «40 հազար+10 հազար» միջոցառման համակարգում դիմում ունեցող չափահասները կրկին դիմելու կարիք չեն ունենալու»,- նշել է Նարեկ Մկրտչյանը:

 

Նախարարը տեղեկացրել է նաև, որ ծրագիրը նախատեսվում է իրականացնել մինչև տարվա վերջ: «Տարվա վերջին տվյալ պահի դրությունը կուսումնասիրենք և կդիտարկենք ծրագրի շարունակման նպատակահարմարությունը: Դրան զուգահեռ՝ մենք այս երկարացումը դիտարկում ենք որպես հնարավորություն, որպեսզի ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կարողանան ավելի կայունանան, իրենց ծախսերը հոգալու հնարավորություն ունենան, միևնույն ժամանակ հնարավորություն ունենան ձեռք բերել աշխատանք: Մենք նաև զուգահեռ ունենք զբաղվածության ծրագիր, որն արդեն դրվել է շրջանառության, որի շրջանակում արդեն հաստատվել է ավելի քան 370 դեպք: Այն նախատեսված է 1000 հոգու համար»,- ասել է Նարեկ Մկրտչյանը:

 

Ի պատասխան վարչապետի հարցին՝ նախարարը տեղեկացրել է, որ որոշմամբ ընդլայնվում է աջակցության շրջանակը, որի արդյունքում 2020 թ.-ից հետո տեղահանված ընտանիքներն էլ են դառնում շահառու. «Դրանց թիվը շուրջ 6000 է, ինչպես նաև տեղահանումից հետո մենք դեպքեր ունենք, երբ ընտանիքներում նոր երեխաներ են ծնվել, և հարց է առաջանում՝ երեխաները շահառո՞ւ են, թե՞ չէ»:

 

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այն տեղեկատվությանը, որի համաձայն ավելի քան 11 800 ԼՂ-ից բռնի տեղահանված աշխատանքի է ընդունվել ՀՀ-ում և ընդգծել, որ այդ գործընթացը պետք է քաջալերել:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ տեղեկացրել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների ճնշող մեծամասնությունը՝ շուրջ 17 հազարը, կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում. «Մենք նաև անհրաժեշտ ճշտումներ ենք արել, որպեսզի հասկանանք այն երեխաների շրջանակը, որ դեռևս կարող է կրթության կազմակերպման խնդիր ունենալ։ Մենք ամբողջությամբ հոգացել ենք նաև բուհերի ու քոլեջների ուսանողների կրթության կազմակերպման հարցը և արդեն իսկ փոխհատուցել նրանց այս ուսումնական տարվա առաջին կիսամյակի վարձը»: Նախարարը նշել է նաև, որ ՀՀ կառավարության ուսուցիչներին մարզային դպրոցներ գործուղելու և այնտեղ արտամրցութային կարգով աշխատանքի ապահովելու ծրագրով ԼՂ-ից բռնի տեղահանված արդեն ավելի քան 320 ուսուցիչ է աշխատում մարզերում, իսկ ընդհանուր առմամբ, այդ ծրագրից դուրս, աշխատանքի է տեղավորվել ԼՂ շուրջ 500 ուսուցիչ։

 

Թեմայի առնչությամբ՝ վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շարունակում է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու տարբեր ծրագրերը: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է նաև նրանց համար բնակարանային ապահովման ծրագրից:

 

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի վերաբերյալ և նշել. «Մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, թե՛ մասնակից նախարարությունների, թե՛ նաև հասարակական կազմակերպությունների հետ: Մարզային քննարկումներ ենք կազմակերպում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված համայնքների առավել ակտիվ անձանց հետ, որպեսզի այդ ծրագրի հետ կապված բոլոր հարցերը, որտեղ հնարավոր է դեռևս վերջնականացման փուլում ուղղումներ կատարել, բերենք այնպիսի տեսքի, որպեսզի դրա իրականացումը լինի սահուն ու հարթ: Կարծում ենք, որ ապրիլ ամսվա ընթացքում արդեն ծրագիրը կարող ենք ներկայացնել: Շատ բան չի մնացել, հիմնական հարցերը պարզ են, նաև դժվարություններ են պարզ: Շատ մեծածավալ ծրագիր է: Գիտեք, առիթ ունեցել եմ զեկուցելու, որ խոսքը վերաբերում է 25-30 հազար ընտանիքների բնակարանով ապահովելուն: Այս ծավալը, թե՛ երկրորդային շուկայում եղած առաջարկի տեսանկյունից, թե՛ կառուցման մեջ գտնվող շինարարության ծավալի տեսանկյունից բավական էական փոփոխություն է, և մենք այնտեղ պետք է հատկապես ուշադրություն դարձնենք հերթականությանը»:

 

Փոխվարչապետի խոսքով՝ առաջին փուլով ոչ բոլոր ընտանիքներին կկարողանան առաջարկել բնակարան կամ տուն, ուստի ստիպված կլինեն որոշակի փուլային հաջորդականություն սահմանել. «Հունվար ամսից մենք նախատեսում ենք նաև բնակարանային կեցության ծախսերի որոշակիորեն ձևափոխված ծրագրային շարունակություն ունենալ: Ես ուզում եմ պարզաբանել նաև, թե ինչպես է դա կապված այս բնակարանային ապահովության նախաձեռնության հետ՝ հաշվի առնելով, որ առաջին փուլում մենք ոչ բոլոր ընտանիքներին կկարողանանք առաջարկել բնակարան կամ տուն կամ գնել կամ կառուցելու հնարավորությունը, ստիպված կլինենք որոշակի փուլային հաջորդականություն սահմանել: Աջակցության ծրագիրը կշարունակենք այն ընտանիքների համար, որոնք ավելի ուշ հերթում կլինեն: Այսինքն՝ մենք դիտում ենք այն որպես կամուրջ մինչ բնակարանային հարցերի վերջնական լուծումը: Մենք, իհարկե, առաջիկայում առիթ կունենանք մանրամասները վերջնականացնելու և ավելի պարզաբանելու, բայց այնպիսի ընթացքի մեջ է, որ մենք կարծում ենք, որ ապրիլ ամսվա ընթացքում կառավարությունը կարող է արդեն քննարկել»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Վարչապետի թիկնազորը բիրտ ուժի կիրառմամբ Բաղանիսի դպրոցից դուրս է հանել լրագրող Անի ԳևորգյանինՎարչապետի թիկնազորը բիրտ ուժի կիրառմամբ Բաղանիսի դպրոցից դուրս է հանել լրագրող Անի Գևորգյանին
Ցահքնա. Հայաստանը պաշտպանել է Էստոնիայի դիրքորոշումը սահմանային վեճումՑահքնա. Հայաստանը պաշտպանել է Էստոնիայի դիրքորոշումը սահմանային վեճում
Փաշինյանի ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտումՓաշինյանի ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում
ՀՀ ԶՈՒ մի շարք սպաների գեներալ-մայորի կոչումներ շնորհելը  հարուցել է ոչ միանշանակ հասարակական արձագանքՀՀ ԶՈՒ մի շարք սպաների գեներալ-մայորի կոչումներ շնորհելը  հարուցել է ոչ միանշանակ հասարակական արձագանք
Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացըԱդրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացը
ՀՀ իշխանությունները ՀՀ իշխանությունները "արցախցիների որս" են հայտարարել. այս անգամ ձերբակալվել է Մարտակերտի ղեկավարը
Խաղաղության դարաշրջանը գործողության մեջ. Ադրբեջանը շարունակում է ավելացնել պաշտպանական ծախսերըԽաղաղության դարաշրջանը գործողության մեջ. Ադրբեջանը շարունակում է ավելացնել պաշտպանական ծախսերը
Հայաստանը շարունակելու է գնալ միակողմանի զիջումների ճանապարհով ՝ հետամուտ լինելով Հայաստանը շարունակելու է գնալ միակողմանի զիջումների ճանապարհով ՝ հետամուտ լինելով "իրական Հայաստանին"․ժողովրդին Փաշինյանի հղած ուղերձի ամփոփումը
Բիշքեկում ընթանում է ԱՊՀ անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 54-րդ նիստըԲիշքեկում ընթանում է ԱՊՀ անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 54-րդ նիստը
Հայաստանը հրաժարվել է 2027 թվին ընդունել ԱՊՀ խաղերըՀայաստանը հրաժարվել է 2027 թվին ընդունել ԱՊՀ խաղերը
"Գիտելիքահենք տնտեսություն" կարգախոսի ներքո Հայաստանի իշխանությունները լուծարում են գիտատեխնիկական գրականության ավանդապահ գրադարանը
ԵԱՀԿ գործող նախագահը ցանկություն է հայտնել ակտիվորեն աջակցել Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների կարգավորմանն ուղղված  նրանց ջանքերումԵԱՀԿ գործող նախագահը ցանկություն է հայտնել ակտիվորեն աջակցել Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների կարգավորմանն ուղղված  նրանց ջանքերում
Կանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով լուսանկարների ցուցահանդեսԿանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես
Հայ-ճապոնական արշավախումբը Լեռնագոգ-1 հնավայրում հայտնաբերել է անասնապահների առաջին կայան-բնակատեղիներից մեկըՀայ-ճապոնական արշավախումբը Լեռնագոգ-1 հնավայրում հայտնաբերել է անասնապահների առաջին կայան-բնակատեղիներից մեկը
Հայաստանի օմբուդսմենը Սյունիքի մարզպետի հետ քննարկել է մարզի սահմանամերձ համայնքներում բնակվող քաղաքացիների անվտանգությանն առնչվող հարցերՀայաստանի օմբուդսմենը Սյունիքի մարզպետի հետ քննարկել է մարզի սահմանամերձ համայնքներում բնակվող քաղաքացիների անվտանգությանն առնչվող հարցեր
Արցախի Ասկերանի նախկին քաղաքապետը տնային կալանքի է ենթարկվելԱրցախի Ասկերանի նախկին քաղաքապետը տնային կալանքի է ենթարկվել
Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդատվությունների համարՍերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդատվությունների համար
ԵԱՀԿ գործող նախագահի Բաքու կատարած այցի արդյունքները հարցեր են առաջացրել արցախյան հանրության շրջանումԵԱՀԿ գործող նախագահի Բաքու կատարած այցի արդյունքները հարցեր են առաջացրել արցախյան հանրության շրջանում
Անդրանիկ Թեւանյան. Մինչև Հայաստանը բանակցողին չփոխի ու չհստակեցնի իր կարմիր գծերը, մենք անընդհատ ու անդադար կորուստներ ենք ունենալուԱնդրանիկ Թեւանյան. Մինչև Հայաստանը բանակցողին չփոխի ու չհստակեցնի իր կարմիր գծերը, մենք անընդհատ ու անդադար կորուստներ ենք ունենալու
Փորձագետ. Կովկասում տեղի է ունենում վերաֆորմատավորում եւ Հայաստանի ներկառուցում ադրբեջանաթուրքական կոմունիկացիոն նախագծերումՓորձագետ. Կովկասում տեղի է ունենում վերաֆորմատավորում եւ Հայաստանի ներկառուցում ադրբեջանաթուրքական կոմունիկացիոն նախագծերում
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովՀայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողով
Արաքսիա Սվաջյան. 2025 թվականից կրթական նոր չափորոշիչ կներդրվի 3-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններումԱրաքսիա Սվաջյան. 2025 թվականից կրթական նոր չափորոշիչ կներդրվի 3-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում
Մարկեդոնովը՝ Անդրկովկասում Ռուսաստանի ներկայության մասին. հեռանկարում պահանջված կլինի ոչ թե Մարկեդոնովը՝ Անդրկովկասում Ռուսաստանի ներկայության մասին. հեռանկարում պահանջված կլինի ոչ թե "խորքային դաշնակցության", այլ "ուղեկցորդի" հայեցակարգը
ՀՀ առողջապահության նախարարությունը նշել է ԿԶԵՀ-ի նշանակալի ավանդը երկրի առողջապահական համակարգի գործունեության համար պայմանների ստեղծմանը նպաստելու գործումՀՀ առողջապահության նախարարությունը նշել է ԿԶԵՀ-ի նշանակալի ավանդը երկրի առողջապահական համակարգի գործունեության համար պայմանների ստեղծմանը նպաստելու գործում
Հայաստանը ձեռնպահ է մնացել Սրեբրենիցայում ցեղասպանության մասին մտորումների և հիշատակի միջազգային օր սահմանելու շուրջ քվեարկությանը ՄԱԿ-ումՀայաստանը ձեռնպահ է մնացել Սրեբրենիցայում ցեղասպանության մասին մտորումների և հիշատակի միջազգային օր սահմանելու շուրջ քվեարկությանը ՄԱԿ-ում
Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ. փորձագետՆոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ. փորձագետ
Միջերկրական ծովի շրջաններից Հայաստան ներթափանցած ցիկլոնը կհանգեցնի ինտենսիվ անձրևների և օդի ջերմաստիճանի նվազմանՄիջերկրական ծովի շրջաններից Հայաստան ներթափանցած ցիկլոնը կհանգեցնի ինտենսիվ անձրևների և օդի ջերմաստիճանի նվազման
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են ՀՀ պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունըՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են ՀՀ պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը
Իրավապաշտպան. Ասկերանի քաղաքապետի ձերբակալությունն ակնհայտ հակաիրավական էԻրավապաշտպան. Ասկերանի քաղաքապետի ձերբակալությունն ակնհայտ հակաիրավական է
ՀԱԵ. գործող իշխանությունները Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա խնդիրներն արծարծում են սպառնալիքների, ճնշումների և ապատեղեկատվության գործիքակազմերի օգտագործմամբՀԱԵ. գործող իշխանությունները Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա խնդիրներն արծարծում են սպառնալիքների, ճնշումների և ապատեղեկատվության գործիքակազմերի օգտագործմամբ
ՄԻՊ գրասենյակն արձագանքել է ՄԻՊ գրասենյակն արձագանքել է "Զվարթնոց"օդանավակայանում ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին ճնշելու վերաբերյալ տեսանյութերին
Հայաստանի ԱԽ քարտուղարն ընդունել է Լուի ԲոնոյինՀայաստանի ԱԽ քարտուղարն ընդունել է Լուի Բոնոյին
Առողջապահության նախարար. բուժապահովագրության համակարգի ներդրման գործընթացը շարունակվում է բարձր տեմպերովԱռողջապահության նախարար. բուժապահովագրության համակարգի ներդրման գործընթացը շարունակվում է բարձր տեմպերով
Հիմնադրվել է Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունըՀիմնադրվել է Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունը
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
Դավութօղլու. Թուրքիան պիտի արագորեն կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետԴավութօղլու. Թուրքիան պիտի արագորեն կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ
Հայտարարություն. Հուշարձաններ ոչնչացնող Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է անում «փրկել» ԿոնդըՀայտարարություն. Հուշարձաններ ոչնչացնող Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է անում «փրկել» Կոնդը
Մոսկվայում Արևմուտքին մեղադրել են Հարավային Կովկասում խաղաղությունը խաթարելու փորձի համարՄոսկվայում Արևմուտքին մեղադրել են Հարավային Կովկասում խաղաղությունը խաթարելու փորձի համար
Զատուլին․ Փաշինյանը փորձում է Ռուսաստանի վրա բարդել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի դեմ պատերազմը տանուլ տալու համար ողջ պատասխանատվությունըԶատուլին․ Փաշինյանը փորձում է Ռուսաստանի վրա բարդել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի դեմ պատերազմը տանուլ տալու համար ողջ պատասխանատվությունը
Մոսկվա. Բաքվի և Թեհրանի միջև հարաբերությունների կարգավորումը դրական ազդեցություն կունենա Հարավային Կովկասի տարածաշրջանի իրավիճակի վրաՄոսկվա. Բաքվի և Թեհրանի միջև հարաբերությունների կարգավորումը դրական ազդեցություն կունենա Հարավային Կովկասի տարածաշրջանի իրավիճակի վրա
Անահիտ Ավանեսյան. Սամվել Դանիելյանի հետ աշխատանքային պայմանագրի դադարեցումը նպատակահարմար է գտել կենտրոնի վարչությունըԱնահիտ Ավանեսյան. Սամվել Դանիելյանի հետ աշխատանքային պայմանագրի դադարեցումը նպատակահարմար է գտել կենտրոնի վարչությունը
Արթուր Հովհաննիսյան. Եկեղեցին ունի տարածքներ, որոնք կարող են օգտագործվել պետության տարբեր կարիքների համարԱրթուր Հովհաննիսյան. Եկեղեցին ունի տարածքներ, որոնք կարող են օգտագործվել պետության տարբեր կարիքների համար
Բագրատ Սրբազան․Բոլոր այն սպառնալիքները, որոնք կարող են վնասել  հայ-իրանական հարաբերությունները, պետք է չեզոքացվենԲագրատ Սրբազան․Բոլոր այն սպառնալիքները, որոնք կարող են վնասել հայ-իրանական հարաբերությունները, պետք է չեզոքացվեն
Սեյրան Օհանյան. Հայաստանի կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը կախված է Սեյրան Օհանյան. Հայաստանի կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը կախված է "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման արդյունքից
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր է դարձել Վարդան ԱզատյանըՀայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր է դարձել Վարդան Ազատյանը
Գառնիկ Դանիելյան. Կիրանցում մարդիկ ահաբեկման են ենթարկվում իշխանությունների կողմիցԳառնիկ Դանիելյան. Կիրանցում մարդիկ ահաբեկման են ենթարկվում իշխանությունների կողմից
ԱԳ փոխնախարար. Իրանն ուղղակիորեն պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունըԱԳ փոխնախարար. Իրանն ուղղակիորեն պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը
Էմանուել Մակրոն. Շառլ Ազնավուրը երգում էր մեր թախիծն ու երազանքներըԷմանուել Մակրոն. Շառլ Ազնավուրը երգում էր մեր թախիծն ու երազանքները
Բլինքեն. Միացյալ Նահանգները դիտարկում է աջակցության վերաբերյալ Հայաստանի մի շարք հարցումներԲլինքեն. Միացյալ Նահանգները դիտարկում է աջակցության վերաբերյալ Հայաստանի մի շարք հարցումներ
Փարիզում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի անվան պուրակի բացումըՓարիզում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի անվան պուրակի բացումը
Ամերիկայի հայկական համագումարը Կոնգրեսին կոչ է արել օգնել արցախցիների վերադարձի հիմնարար իրավունքի ապահովմանըԱմերիկայի հայկական համագումարը Կոնգրեսին կոչ է արել օգնել արցախցիների վերադարձի հիմնարար իրավունքի ապահովմանը
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժում. Հայաստանի ու հայ ժողովրդի անվերջ ստորացման այս շղթան շուտով կտրվելու է
Նման հայտարարություններ կարող են անել միայն պատմությունից միանգամայն հեռու մարդիկ. փորձագետը ՝ Փաշինյանի՝ իրեն Պապ թագավորի հետ համեմատելու մասինՆման հայտարարություններ կարող են անել միայն պատմությունից միանգամայն հեռու մարդիկ. փորձագետը ՝ Փաշինյանի՝ իրեն Պապ թագավորի հետ համեմատելու մասին
Պապ թագավորի ռեինկառնատորը չի համարձակվել քննադատության խոսք ասել Ադրբեջանի և Թուրքիայի հասցեին. փորձագետը՝ Փաշինյանի հայտարարությունների մասինՊապ թագավորի ռեինկառնատորը չի համարձակվել քննադատության խոսք ասել Ադրբեջանի և Թուրքիայի հասցեին. փորձագետը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
Արքեպիսկոպոսը՝ Փաշինյանի մասին. պատահական ծնված մարդիկ չեն կարող պետականության կրողներ լինելԱրքեպիսկոպոսը՝ Փաշինյանի մասին. պատահական ծնված մարդիկ չեն կարող պետականության կրողներ լինել
Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին զարգանալ Եվրոպայի և Ասիայի շուկաներումԱկբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին զարգանալ Եվրոպայի և Ասիայի շուկաներում
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժման առաջնորդը մտադիր է հանդիպել Հայաստանի նախկին նախագահների հետ
Տնտեսագետ. Տնտեսագետ. "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման օրակարգը պետք է ներառի նաեւ սոցիալ-տնտեսական հարցեր
ՀՀ ԱԳ նախարար. քննարկվում են հարցեր, որոնք ավելի նշանակալից կդառնան, քան սահմանված է ՀԸԳՀ-ի դրույթներովՀՀ ԱԳ նախարար. քննարկվում են հարցեր, որոնք ավելի նշանակալից կդառնան, քան սահմանված է ՀԸԳՀ-ի դրույթներով
Քաղաքագետը՝ կառավարող ուժի պատգամավորին․ Ձեր կառավարությանը ոչ ոք չէր խնդրել Արցախը հանձնել Ադրբեջանին և նրա ժողովրդին զրկել տներից, աշխատանքից ու հայրենիքիցՔաղաքագետը՝ կառավարող ուժի պատգամավորին․ Ձեր կառավարությանը ոչ ոք չէր խնդրել Արցախը հանձնել Ադրբեջանին և նրա ժողովրդին զրկել տներից, աշխատանքից ու հայրենիքից
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են