Արմինֆո. Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն:
ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության համաձայն, ուսումնասիրության շրջանակում Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման այց է իրականացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին:
Նշենք, որ սոցիալական ցանցերում տարածվել էին իրավապահների կողմից Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելու կադրերը: Տեսանյութում մի խումբ մարդիկ, ընդ որում ՝ մի մասը քաղաքացիական հագուստով, իսկ մի մասը ՝ ոստիկանական համազգեստով և դիմակներով (ինչն ինքնին հակաօրինական է - խմբ.), ամբոխով հարձակվում և տապալում են Սամսոնյանին ՝ որպես առանձնապես վտանգավոր և զինված հանցագործի։