Արմինֆո. Ամերիկայի հայկական համագումարը հիասթափված է ֆինանսական օգնության չափից, որը Բայդենի վարչակազմն առաջարկում է Հայաստանին տրամադրել 2025թվականին:
ԱՀՀ-ի հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմի 2025 ֆինանսական տարվա բյուջետային հարցման մեջ առաջարկվում է 45 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին "Եվրոպային, Եվրասիային եւ Կենտրոնական Ասիային ագնության" գծով (AEECA), ինչպես նաեւ 6 միլիոն դոլար ՝ թմրանյութերի դեմ պայքարի եւ իրավապահ գործունեության (INCLE) գծով, եւ 700 000 դոլար՝ միջազգային ռազմական պատրաստության ( IMET) գծով:
Նաեւ ընդգծվում է, որ ինչպես եւ 2023 և 2024 ֆինանսական տարիներին, վարչակազմն Ադրբեջանին առաջարկել է մոտ 10 միլիոն դոլարի օգնություն՝ անտեսելով Ալիևի ռեժիմի ցեղասպան մտադրություններն ու Արցախի հայ ժողովրդի և ինքնիշխան Հայաստանի դեմ նրա իրականացրած վայրագությունները:
"Մենք հիասթափված և խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության կանխարգելման և դրա դեմ պայքարի նման անբավարար գործողություններով", - հայտարարել են ԱՀՀ համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Կրիկորյանը:
"Միացյալ Նահանգները չի կարող ընտրողաբար աջակցել ժողովրդավարությանը տարածաշրջանում, հատկապես, երբ հայերը շարունակում են բախվել ավտորիտար վարչակարգերի կողմից հարձակումների, ինչպես նաև նրանց դարավոր ներկայության շարունակական ջնջման, ինչի մասին փաստագրված է Caucasus Heritage Watch կազմակերպության կողմից։ Մենք կոչ ենք անում վարչակազմին անել շատ ավելին, որպեսզի օգնի վտանգված ժողովրդավարությանը", - հավելել են համանախագահները։