Արմինֆո.Մոսկվան լսել է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավորության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, մեծ աշխատանք կա անելու, անհրաժեշտ են շփումներ՝ իրավիճակը պարզաբանելու համար: Այդ մասին հաղորդել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
"Անշուշտ, մենք լսել ենք այդ հայտարարությունները։ Ակնհայտ է, որ, իհարկե, հիմա մեծ աշխատանք է սպասվում ։ Մեզ անհրաժեշտ են մեր հայ գործընկերների հետ շփումներ թե ՀԱՊԿ շրջանակներում, թե երկկողմ մակարդակով։ Մենք կպարզաբանենք և կխոսենք այն հայտարարությունների հունով, որոնք արել է պարոն վարչապետը", - պատասխանել է Պեսկովը լրագրողներին, հաղորդում է "ՌԻԱ Նովոստի"-ն։
Հարցն այն մասին, թե ինչպես է ՀԱՊԿ-ը վերաբերվում Փաշինյանի նման հայտարարություններին, Պեսկովը վերահղել է ՀԱՊԿ-ին և ճշտել, որ Կրեմլը չի կարող խոսել կազմակերպության անունից: "Իհարկե, ՀԱՊԿ շրջանակներում որոշակի աշխատանք կա անելու",- եզրափակել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը:
Մարտի 12-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե կազմակերպությունը չպատասխանի Երևանի բարձրացրած հարցերին, որոնք վերաբերում են երկրի ինքնիշխան տարածքին:
Փետրվարի կեսերին Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաալիքի հարցազրույցում հայտարարել էր, որ Երևանը կասեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին: Նա նաև չէր մասնակցել Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան շարունակում է շփումները Երևանի հետ ՝ Փաշինյանի հայտարարությունները պարզաբանելու համար: ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ Ռուսաստանն այդ կապակցությամբ Հայաստանից պարզաբանումներ է ակնկալում երկկողմ խողովակներով: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում արձանագրել են, որ ՀԱՊԿ միջոցառումներին Երևանի մասնակցության դինամիկան նվազել է, ինչը չի բխում բարեկամ հայ ժողովրդի շահերից, և կոչ են արել քննարկել և վերացնել մտահոգությունները հանգիստ, վստահելի երկխոսության մեջ: