Արմինֆո.Ոչ միայն Ուկրաինան, այլև աշխարհի մյուս երկրները հարյուր հազարավոր կյանքեր են վճարում "հակառուսական աշխարհաքաղաքական օպտիկայի" համար, որը ԵՄ-ը կիրառում է ամենուրեք։ Դրանով է նա առաջնորդվում և Հայաստանում, և Կոսովոյի կարգավորման հարցում, և Մոլդովայում, և, նույնիսկ, Աֆրիկայում։ Այդ մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
"ԵՄ-ն, իհարկե, ամեն կերպ փորձում է իրեն դիրքավորել որպես խաղաղարար եւ միջնորդ, փորձում է այդ պատմուճանը հագնել նույնիսկ Ուկրաինայի պարագայում։ Բայց արդյո՞ք ԵՄ-ը ցանկանում է, որ հակամարտությունն ավարտվի այդ երկրում"- հարցրել է Պոլյանսկին:
Այս առնչությամբ նա առաջարկել է այդ հարցով դիմել "սկզբնաղբյուրին", այսինքն ՝ խորհրդի նիստին ներկա ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին՝ այդ հարցի պատասխանը ստանալու համար։
Ընդ որում, ռուս դիվանագետն ընդգծել է, որ Եվրամիությունը, որպես, ըստ էության, պատերազմող, թեկուզև միջնորդավորված կողմ Ուկրաինայում, աշխատում է ոչ թե հակամարտության կարգավորման, այլ այն ուղղությամբ, որպեսզի դրա միջոցով առավելագույն վնաս հասցնի Ռուսաստանին, իսկ իդեալականը ՝ հասնի նրա ռազմավարական պարտության։
"Ռուսաստանը կոչ է անում զգուշությամբ մոտենալ ՄԱԿ-ի և ԵՄ-ի փոխգործակցությանը ։ Դա ամենեւին էլ անշահախնդիր օգնություն չէ: Դրան պարտադիր հետեւում են քաղաքական պահանջներ, օտար քաղաքական եւ սոցիալ-տնտեսական կաղապարների պարտադրում։ Արդյունքում՝ դրանից միշտ ստացվում է կամ նեոգաղութային, կամ հակառուսական ինչ-որ բան, դե՝ ժամանակակից Եվրամիությունն այլ կերպ չի կարող աշխատել", - հավաստիացրել է Պոլյանսկին։