Արմինֆո. Հայաստանը շարունակում է երկխոսել Թուրքիայի հետ։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
"Մենք խոսում ենք միմյանց հետ, ընդ որում, երկխոսությունն ընթանում է նաև Թուրքիայի նախագահի մակարդակով։ Գործընթացը շատ բարդ է, այն չի կարելի անվանել հեշտ, բայց կարեւոր է, որ երկխոսությունը շարունակվում է", - ասել է վարչապետը։ Նա հավելել է, որ հետ նայելով, հարց ես տալիս, թե ինչու է ամեն ինչ այդքան դժվար։ Այդ առնչությամբ Հայաստանի կառավարության ղեկավարը հիշեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ լուսանկարը՝ Պրահայի գագաթնաժողովի կուլուարներում, որը մեծ իրարանցում էր առաջացրել: Նույնիսկ ներկայիս իշխանության հետևորդների շրջանում լարվածություն էր առաջացել։ <Ո՞րն է այս հանդիպման տարօրինակությունը: Ընդհակառակը, տարօրինակն այն է, որ երկու հարևան պետությունները միմյանց հետ չեն խոսում։ Նույնիսկ ջանքեր պահանջվեցին՝ մեկնելու թուրքական պետության ղեկավարի երդմնակալության արարողությանը", - ասել է Փաշինյանը։
Նա հաղորդել է նաև երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների մշտական կապի մասին, ԱԳՆ ղեկավարների միջև նունպես կա երկխոսություն: "Որոշ դրվագներում մենք իրար սխալ ենք հասկանում, և բացասական էներգիա է առաջանում։ Բայց երկխոսության արդյունքում այն նվազում է ։ Մենք պետք է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգ ունենանք։ Ցավալի է, որ այն պատշաճ տեմպերով չի իրականացվում, - հայտարարել է Փաշինյանը ։
Նա նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում Երևանը տեսնում և զգում է Թուրքիայի ներկայությունը: "Բայց պետք չէ Թուրքիայի հետ հարաբերություններն ընկալել Ադրբեջանի հետ հարաբերությունների միջոցով", - ասել է Փաշինյանը: Նշենք, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների ՝ նախօրեին ընդունած հայտարարության համաձայն, Վաշինգտոնն ու Անկարան միասին կաշխատեն հայ-ադրբեջանական խաղաղության հասնելու համար։ <Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա պետքարտուղար Բլինքենը և նախարար Ֆիդանը պարտավորվում են համատեղ աշխատել ՝ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հավասարակշռված և տևական խաղաղության համաձայնագրի կնքմանը: Նրանք համաձայն են, որ համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանային կայունությանը, համագործակցությանը և բարեկեցությանը", - ասվում է հայտարարության մեջ ։