Արմինֆո.ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն ազատ է արձակվել կալանքից ՝ 5 մլն դրամ գրավի դիմաց՝ չհեռանալու մասին ստորագրությամբ: Այդ մասին Facebook-ում հաղորդել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը կալանավորվել էր Արամուս գյուղի ռեստորանում արձանագրված միջադեպի կապակցությամբ: Քննության վարկածով ՝ 2024 թվականի հունվարի 11-ին Խաչատրյանը ռեստորանում մասնակցել է վիճաբանության, որպես պարգեւ ստացած զենքից կրակել՝ պատահաբար վիրավորելով այցելուներից մեկին։