Արմինֆո.Հայաստանի ներքին գործերի նախարարությունը ռուսական կողմից պատասխան չի ստացել ադրբեջանցի բլոգեր Քյամիլ Զեյնալլիի արտահանձնման վերաբերյալ: Այդ մասին փետրվարի 25-ին լրագրողներին հաղորդել է գերատեսչության ղեկավար Վահե Ղազարյանը։
Սակայն իր ղեկավարին օգնության է հասել ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը, ով հաղորդել է, որ պատասխանը ստացվել և ուղարկվել է ՀՀ Գլխավոր դատախազություն:
Վահե Ղազարյանն ընդգծել է, որ ՆԳՆ-ն իր գործառույթը կատարել է պատշաճ ՝ չշեղվելով հանձնման գործող կարգից: <Սա ընթացակարգ է. եթե հետախուզվողը ձերբակալված է, այն երկիրը, որտեղ դա տեղի է ունեցել, հարցում է կատարում, և մենք պատասխանում ենք ՝ նա հետախուզվում է մեր կողմից, թե ոչ: Մենք հաստատել ենք, որ նա հետախուզվում է մեր կողմից", - ասել է նա։
Պատասխանելով հարցին, թե ինչպես է ստացվել, որ Զեյնալլին այդքան արագ ազատ է արձակվել, նախարարը նշել է, որ նախկինում եղել են դեպքեր, երբ հետախուզվող անձինք, որոնք ձերբակալվել են, հետո ազատ են արձակվել:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆո-ն, փետրվարի 20-ի երեկոյան Մոսկվայի "Դոմոդեդովո" օդանավակայանում ռուս իրավապահների կողմից ձերբակալվել է ադրբեջանցի Կամիլ Զեյնալլին, որը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում տեսախցիկի առջեւ սպանել է Արցախի խաղաղ բնակիչներին, հայերի նկատմամբ բռնության կոչ է արել։ Ամենաաղմկահարույցը տեսանյութն էր, որտեղ նա սպանում է արցախցի անպաշտպան ծերունուն։ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել էր իրավիճակին և հաղորդել, որ "Դոմոդեդովո" օդանավակայանում Քյամիլ Զեյնալլիին ձերբակալելու հարցը գտնվում է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան վերահսկողության տակ: Փետրվարի 21-ի երեկոյան հայտնի էր դարձել, որ Զեյնալլին ազատ է արձակվել և մեկնել Ադրբեջան, որտեղ մարդասպանին, ավանդույթի համաձայն, դիմավորել են որպես ազգային հերոսի։