Արմինֆո."Չգիտեի, որ մեր կյանքի իմաստը կադաստրային եւ անձնագրային եւ վիզաների բաժանմունքներն են", - փետրվարի 15-ին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մի շարք համայնքներում պետական գերատեսչությունների տեղական ստորաբաժանումների փակմանը:
<Ասում են ՝ անձնագրային կամ կադաստրային բաժանմունքը լուծարվում է, բնակավայրերը հանձնելու են։ Իսկ այն, որ այնտեղ առողջապահական կենտրոններ, դպրոցներ, մանկապարտեզներ, ջրմուղկոյուղիներ ենք կառուցում, այդ ամենը ոչի՞նչ է։ Ես չգիտեի, որ մեր կյանքի իմաստը կադաստրային և անձնագրային և վիզաների բաժանմունքներն են։ Եթե այդպես է, ապա եկեք յուրաքանչյուր գյուղում բացենք 6 կադաստրային, 12 անձնագրային սեղան և ժէկ", - հայտարարել է Փաշինյանը, նշելով, որ մարզերում շինարարական աշխատանքների վրա միլիարդներ են ծախսվում։
Վարչապետի ասելով ՝ կադաստրային և անձնագրային ու վիզաների բաժանմունքները փակվում են գործընթացի թվայնացման շրջանակներում, որպեսզի մարդիկ օրերով հերթեր չկանգնեն և ստիպված չլինեն գյուղերից 20-30 կմ երթևեկել:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիսի և հարակից գյուղերի բնակիչները փակել էին դեպի քաղաք տանող ճանապարհը, ինչի պատճառը Վարդենիսում անձնագրային սեղանի լուծարումն էր, ինչը, իշխանությունների հավաստմամբ, պայմանավորված է ծառայությունների թվային ձևաչափին անցնելու հանգամանքով: Վարդենիսցիները Հայաստանի իշխանություններից պահանջում էին հրապարակայնորեն խոստովանել կամ հերքել, թե արդյոք վերջիններս մտադրություն ունեն հանձնել իրենց համայնքը։