Արմինֆո.Աննա Եղիազարյանն ընտրվել է Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ:
Ինչպես հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը, որոշումը կայացվել է փետրվարի 15-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության 28-րդ արտահերթ համագումարում, որը գումարվել է ընկերության անդամների 1/3-ի նախաձեռնությամբ:
Նշվում է, որ Եղիազարյանը 2005 թվականից զբաղեցնում էր ընկերության գլխավոր քարտուղարի/գործադիր տնօրենի պաշտոնը: