Արմինֆո.Շրջակա միջավայրի նախարարությունը կթույլատրի 2024 թվականին իրականացնել Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս:
Ինչպես հաղորդում է Շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը, կառավարության որոշմամբ հաստատվել են Սևանա լճում սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակները և ժամանակահատվածը։ «Ձկնորսության թույլատրելի առավել քանակությունը 2024 թվականի որսաշրջանի համար սահմանվել է 257 տոննա», - նշվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ջրային պարեկային ոստիկանության ներդրման շնորհիվ Սևանա լճում սիգի ձվադրման շրջանում հնարավոր է բացառել սիգի որսագողությունը, առնվազն, 95 և ավելի տոկոսով: