Արմինֆո. Հայաստանը կողմ է Բրյուսելում բանակցային գործընթացի վերականգնմանը, բայց՝ թե որքանով է դա իրատեսական, դեռ հարց է։ Այդ մասին փետրվարի 9-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարությունն այն մասին, որ Բաքուն մշտապես աջակցում է Շառլ Միշելի նախաձեռնությամբ Բրյուսելում եռակողմ հանդիպումներին՝ վերջինիս հետ հեռախոսազրույցի ընթացքում:
Հովհաննիսյանն այդ առմչությամբ ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է բանակցությունների, քանի որ հանրապետության օրակարգում առաջնային հարցը շարունակում է մնալ տարածաշրջանում խաղաղության հաստատումը: Ընդ որում, նա նշել է, որ եռակողմ հանդիպման անցկացման ժամկետների վերաբերյալ որևէ հստակեցում չկա: "Կարծում եմ, որ ավելի կոնկրետ տեղեկատվություն պետք է ակնկալել Արտաքին գործերի նախարարությունից", - ասել է պատգամավորը:
Նշենք, որ վերջին շրջանում Բաքուն խուսափում է մասնակցել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին։