Արմինֆո.Արթուր Աթաբեկյանն Ազգային ժողովի կողմից ընտրվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր:
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի մեկ թափուր տեղի համար Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել է երեք թեկնածու՝ Արթուր Աթաբեկյանին, Արման Օհանյանին և Գուրգեն Մալխասյանին: Ներկայացնելով գաղտնի քվեարկության արդյունքները՝ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը հաղորդել է, որ քվեարկությանը մասնակցել են ԱԺ 107 պատգամավորներից 69-ը: Արթուր Աթաբեկյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 69 պատգամավոր: Արմեն Օհանյանի և Գուրգեն Մալխասյանի օգտին ձայներ չեն արձանագրվել: