Արմինֆո.Ապրիլի 25-28-ը Հայաստանում կանցկացվի ապօրինի գույքի բռնագանձման հարցերով միջազգային համաժողով: Այդ մասին հաղորդել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ փետրվարի 8-ին կառավարության նիստում:
<Մեր ինստիտուցիոնալ, հետևողական աշխատանքը որոշակի միջազգային հետաքրքրություն է առաջացնում։ Շատ երկրներ, այդ թվում՝ եվրոպական, ցանկանում են ուսումնասիրել մեր փորձը", - հայտարարել է նա։
Վարդապետյանի խոսքով, դեռևս անցյալ տարի Ղազախստանի գործընկերները ցանկություն էին հայտնել ուսումնասիրել հայկական փորձի նրբությունները: Հայաստանը պատրաստակամորեն արձագանքել է հարցմանը և կիսվել առկա փորձով։ "Այսինքն, մենք մշակել ենք իրավական պրոդուկտ, որը, եթե խոսենք տնտեսության լեզվով, շուտով կսկսենք արտահանել, ինչը գրագետ աշխատանքի արդյունք է", - նշել է ՀՀ գլխավոր դատախազը: