Արմինֆո.Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են ադրբեջանական Կարմիր մահիկի ընկերության աշխատակիցների ՝ օկուպացված Արցախում մնացած արցախցիներին այցելության կադրերը:
"Հանդիպման ընթացքում ընկերության աշխատակիցները ծանոթացան տարածաշրջանի հայ բնակիչների կեցության պայմաններին, հետաքրքրվեցին նրանց կարիքներով և հոգսերով: Հանդիպումը կազմակերպվել էր պարզելու համար, թե ինչի կարիք ունեն հայերը և նրանց անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով", - ասվում է հաղորդագրության մեջ։ Լուսանկարում պատկերված են մի քանի տարեց մարդիկ։ Հավելենք, որ ըստ ամայացած Արցախից ստացվող հաղորդագրությունների, այնտեղ մնացել է 15-25 մարդ։ Բոլորը տարեց մարդիկ են, ովքեր գնալու ոչ մի տեղ և ոչ ոք չունեին և տեղաշարժվելու խնդիրներ ունեն: Նրանց շաբաթը մեկ անգամ սնունդ է տրամադրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն:
Հիշեցնենք, որ Արցախը հայաթափվել էր նախորդ տարվա սեպտեմբերին՝ 10-ամսյա շրջափակումից հետո, որի գագաթնակետը 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը թշնամական կողմի ագրեսիան էր։