Արմինֆո. Սեպտեմբերյան իրադարձություններից հետո մեզ համար հասկանալի դարձավ, որ մեզ համար փակվում են շուկաները, հնարավորությունները, բայց, միևնույն ժամանակ, մենք հասկանում էինք, որ Հայաստանի զինված ուժերը չեն կարող դոփել տեղում, ուստի, մենք մեր առջև խնդիր դրեցինք ապահովել շուկաների դիվերսիֆիկացում՝ զենք-զինամթերք ձեռք բերելու համար։ Այդ մասին ՀՀՀ-ի հարցազրույցում հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նշելով, որ այդ ուղղությամբ զգալի հաջողություններ կան, Պապիկյանն ընդգծել է, որ սա արդեն անշրջելի գործընթաց է, որը "վաղը" կփոխի մեր բանակի սպառազինության որակը: Այդ առնչությամբ նա, մասնավորապես, նշել է Հնդկաստանն ու Ֆրանսիան, որոնք դարձել են Հայաստանի հիմնական գործընկերներ։ "Բայց կան նաեւ այլ երկրների հետ պայմանավորվածություններ, որոնց մասին ես առայժմ չեմ ուզում խոսել", - ասել է Պապիկյանը: Նախարարը նշել է, որ նոր սպառազինության ձեռք բերմանը զուգահեռ ընթանում է ուսուցման, նախապատրաստման գործընթաց, որը նախատեսում է նաեւ նոր լեզվի իմացություն, ադապտացում եւ այլն: "Այսօր մեր Զինված ուժերն անցնում են շատ բարդ, բայց բավական կարեւոր ճանապարհ", - ընդգծել է գերատեսչության ղեկավարը: