Արմինֆո.Ապրիլ ամսվա առաջին կեսին Երևանում նախատեսվում է անցկացնել Հայ-ղազախական գործարար համաժողով։ Ինչպես հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, գործարար համաժողովի ընթացքում տեղի կունենան երկու երկրների գործարարների B2B հանդիպումներ։
«Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղումով`
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է փետրվարի 4-ը», - ասվում է նախարարության հաղորդագրությունում։
Նշենք, որ Վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրաշրջանառությունը 2023 թվականի 11 ամիսներին աճել է 2.3 անգամ՝ կազմելով 89.2 մլն դոլար: Ընդ որում, արտահանումն աճել է 4.2 անգամ, հասնելով 65.7 մլն դոլարի՝ ներմուծման 4,4%, մինչև 23,5 մլն դոլար աճի ֆոնին: