Արմինֆո. Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը, Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը եւ ANCA-ի ներկայացուցիչ Թերեզա Երիմյանը քննարկել են Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտությունը, բռնի տեղահանված արցախցիներին տրամադրվող օգնության ընդլայնումը: Այդ մասին ասվում է ANCA-ի թվիթերյան էջում: Զրուցակիցները քննարկել են նաև արցախցիների անվտանգության ապահովման միջոցները՝ նրանց Արցախ՝ իրենց տները վերադարձնելու նպատակով:
Նշենք, որ Ստեփանյանն արդեն մի շարք հանդիպումներ է ունեցել ԱՄՆ այցի շրջանակներում՝ ամերիկացի պաշտոնյաների ուշադրությունն Արցախի օկուպացիայի հարցի վրա հրավիրելու նպատակով