Արմինֆո. Ադրբեջանը մտադիր է մզկիթի վերածել Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին: Այդ մասին հաղորդել է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը:
«Ադրբեջանի` պետական մակարդակով հայկական ժառանգության ոչնչացման քաղաքականության եւս մեկ դրսեւորման ապացույցներ են հասանելի դարձել։ Սոցցանցերում հրապարակված տեսագրությունները հաստատել են Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին հավանաբար մզկիթի վերածելու մասին` դեռեւս 2022 թվականին առաջացած հիմնավոր կասկածները։ Այժմ եկեղեցին շրջափակված է քողարկիչներով, իսկ տարածքում, ըստ երեւույթի, կատարվում կամ կատարվելու են շինարարական աշխատանքներ։ Մինչ այդ հրապարակված նախագծից պարզ է դառնում, որ եկեղեցին կվերածվի մզկիթի` երկու մինարեթներով», - ասվում է խորհրդի հաղորդագրությունում։
Հավելենք, որ Ադրբեջանը կամ ոչնչացնում, կամ կեղծում կամ խեղաթյուրում է օկուպացված Արցախի ողջ տարածքում գտնվող հայկական հուշարձանների պատմությունը: Դա տեղի է ունենում միջազգային հանրության լուռ խրախուսման ֆոնին։ Այդ ոլորտում մասնագիտացված միջազգային բոլոր կառույցներն անգործության են մատնված։