Arminfo.info



 Երկուշաբթի, 29 Հունվարի 2024 12:31
Նաիրա Բադալյան

Հայաստանն ընթանում է պրոֆեսիոնալ բանակ ունենալու տրամաբանությամբ. Փաշինյան

Հայաստանն ընթանում է պրոֆեսիոնալ բանակ ունենալու տրամաբանությամբ. Փաշինյան

Արմինֆո.Հայաստանը չի կարող շարունակել ունենալ հնացած ստանդարտների և ռազմական գործի հնացած պատկերացումների վրա հիմնված բանակ, որովհետև սա կնշանակի կասկածի տակ դնել պետություն ունենալու մեր կամքը: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նախօրեին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանն իր ելույթուն:

 

Փաշինյանի կարծիքով, առաջին բանը, որ պիտի փոխվի մեր բանակում, մտածողությունն է: «Եվ այդ փոփոխությունը պետք է արտահայտվի ամեն նրբության մեջ` սկսած համազգեստից, շարունակած յուրաքանչյուր զինվորականի արտաքին տեսքով, շարունակած մշտական տեղակայման վայրերում առկա միջավայրից, սպառազինությունից ու տեխնիկայից, զինծառայողների աշխատավարձից և սոցիալական երաշխիքների համակարգից, զինծառայողների պրոֆեսիոնալ հմտությունների նկատմամբ մեր պահանջներից և յուրաքանչյուր զինծառայողի գաղափարական պատրաստվածության աստիճանից: Մենք սկսել ենք այս գործընթացը, բայց նաև չեմ կարող ասել, թե ընթանում ենք բավարար արագությամբ:

Ինչպես պետական համակարգի բազմաթիվ օղակներում, այստեղ էլ, կարծում եմ, արագության մասին մեր պատկերացումները պետք է փոխվեն: Բանակում նույնպես արագության մասին պատկերացումները պետք է փոխվեն, ու այստեղ խոսքը ոչ միայն բարեփոխումների արագության մասին է, այլև բանակի գործողությունների արագության: Այն, ինչ մենք արագություն են համարել նախկինում, հիմա անհույս կերպով դանդաղ է` սկսած իրադրության գնահատման արագությունից, շարունակած որոշումների կայացման, հրամանատրման և հրամանների կատարման արագությունը:

 

Ռազմավարական առումով մենք ընթանում ենք պրոֆեսիոնալ բանակ ունենալու տրամաբանությամբ, և այս իմաստով «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը վերջին տարիների մեր ամենամեծ հաջողությունն է, որը հենց այսօր պրոֆեսիոնալ բանակի հիմքն ու անկյունաքարն է դառնում: Սա մի համակարգ է, որ ժամկետային զինծառայողներին հնարավորություն է տալիս դառնալ առնվազն 5 տարվա պայմանագրային զինծառայող, կամավոր ատեստավորման արդյունքում ստանալ 450 հազար, երբեմն 500 հազար դրամ և ավելի դրամ ամսական աշխատավարձ, ծառայել սեփական բնակավայրին մոտակա զորամասում և ծառայության ընթացքում ապրել տանը` որպես պրոֆեսիոնալ, իսկ հնգամյա ժամկետի ավարտին միանվագ ստանալ 5 միլիոն դրամ, անկախ նրանից` կցանկանա՞ ևս 5 տարով երկարացնել պայմանագրի ժամկետը, թե` ոչ:

Բայց նաև այս ֆոնին անհրաժեշտ եմ համարում ընդգծել` բանակը պետք է դադարի լինել էժանագին կենացների օբյեկտ կամ կենացների էժանագին օբյեկտ: Որովհետև, երբ փորձում ես հասկանալ, թե ի՞նչ է թաքնված այդ կենացների խորքում, առերեսվում ես դառը իրականությանն առ այն, որ զորակոչի ենթակա տարիքային խմբի կեսից քիչն է զորակոչվում բանակ:

 

Սա կամ նշանակում է, որ մեր սերունդն առողջական ծանր պրոբլեմներ ունի կամ էլ զորակոչը Հայաստանի Հանրապետությունում մնում է կոռուպցիայի ամենածաղկուն միջավայրը, որտեղ միմյանց հետ դաշնակցում են բժշկական հանրության, զինվորականության և հանրության ներկայացուցիչներ: Եթե այսպես է, իսկ նման հավանականություն կա, սա պետությունը քայքայող դաշինք է ու մեր պարտքն է ջարդել այդ դաշինքի ողնաշարը, որովհետև այդ դաշինքը կասկածի տակ է դնում մեր պետության գոյության իրավունքը: Այստեղ, իհարկե, իրավապահ համակարգի արդյունավետության հարցն է շատ սուր կանգնում, մյուս կողմից մենք պետք է գնանք ինստիտուցիոնալ բարեփոխումների, վճռական որոշումների ճանապարհով, որ տեղ չթողնենք կամ նվազագույնի հասցնենք չարաշահումների հնարավորությունը:

 

Մենք այս տարվանից ներդնում ենք կանանց կամավոր-պարտադիր զինծառայության մոդելը և հավատում եմ, որ մեր կանայք կարող են էական, ավելի մեծ ներդրում ունենալ երկրի պաշտպանության գործին և սիմվոլիկ է, որ այսօր այստեղ տեղի կունենա նոր համակարգով զորակոչվող առաջին կին զինծառայողի երդման արարողությունը:

Ուզում եմ հիշեցնել նաև, որ կամավոր-պարտադիր զինծառայության զորակոչվող կանայք վեցամսյա ծառայության վերջում միանվագ 1 միլիոն դրամ պատվովճար կստանան և 6-ամսյա ծառայության համար կարող են դիմել 17-27 տարեկան բոլոր կանայք: Մենք հույս ունենք, որ վեցամսյա ծառայություն անցնող կանանց մի զգալի մասը կանցնի արդեն, կշարունակի պայմանագրային զինծառայության, որտեղ արդեն կլինեն աշխատավարձային այնպիսի հնարավորություններ, որոնք առկա են նաև տղամարդկանց համար կամավոր ատեստավորման միջոցով «Պաշտպան հայրենյաց» ծրագրով: Կանայք պետք է դառնան մեր պրոֆեսիոնալ բանակի հուսալի հենասյուներից մեկը:

 

Պետք է նաև արձանագրել, որ ոչ մի պրոֆեսիոնալ բանակ պատերազմական իրավիճակներում միայնակ ի վիճակի չէ պաշտպանել երկրի անվտանգությունը և մարտունակ պահեստազոր ունենալը մեր հաջորդ ռազմավարական խնդիրն է: Այս իմաստով, սովորական ժամկետային զինծառայությանը զուգահեռ 25-օրյա վարժական հավաքները չափազանց կարևոր նշանակություն ունեն: Բայց հենց այսօր մենք տեսնում ենք բազմաթիվ բացեր այդ համակարգում և ակնկալում եմ, որ վճռական որոշումներով այդ պրոբլեմները լուծվեն: Այդ պրոբլեմները սկսվում են զորահավաքային մակարդակից, մինչև 25-օրյա վարժական հավաքների որակն ու բովանդակությունը: Առավելևս այստեղ զինվոր-զինվոր, զինվոր-սպա, սպա-սպա հարաբերությունների լրջագույն ճեղքեր ունենք, որ պիտի լրացնենք: Ընդհանրապես, բանակը բաց կամ կիսաբաց ռեժիմի քրեակատարողական հիմնարկ դարձնելու բոլոր փորձերն ու գործոնները պետք է արմատախիլ անել հետևողական ու վճռական քայլերով: Սա վերաբերվում է թե՛ 25-օրյա վարժական հավաքներին, թե՛ ժամկետային և թե՛ պայմանագրային զինծառայությանը:

 

Հատուկ ուշադրություն ենք դարձնում ռազմական կրթությանը և սպայական աշխատանքի գրավչության մեծացմանը, և այս առումով, ուզում եմ ընդգծել Ռազմական համալսարանի՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի սպայական ծառայություն սկսող շրջանավարտների բնակարանային ապահովման, ինչպես նաև Ակադեմիական քաղաքում Սպայական ավագ դպրոցի և Սպայական համալսարանի հիմնադրման նախագծերը: Հայաստանի Հանրապետության բանակի ինտելեկտուալ խորությունն ապահովելը մարտունակության բարձրացման առանցքային բաղադրիչ է և մենք պետք է առանձնահատոււկ ուշադրություն դարձնենք նաև դրան», - ընդգծել է վարչապետը:

ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Լենդրուշ Սանթրոսյան
Никол Пашинян - великий руководитель и любимый полководец.

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համարConverse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Երևանում ընթացել են անհնազանդության ակցիաներ. մասնակիցները փակել են մի շարք փողոցներԵրևանում ընթացել են անհնազանդության ակցիաներ. մասնակիցները փակել են մի շարք փողոցներ
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Հանրապետության հրապարակում ընթանում է հերթական համազգային հանրահավաքը. ելույթ ունեցողները կոչ են անում պայքարել ազգային ինքնության համարՀանրապետության հրապարակում ընթանում է հերթական համազգային հանրահավաքը. ելույթ ունեցողները կոչ են անում պայքարել ազգային ինքնության համար
Մարագոս. Առայժմ վաղ է խոսել ԵՄ Խաղաղության հիմնադրամի գծով Հայաստանին օգնության մանրամասների մասինՄարագոս. Առայժմ վաղ է խոսել ԵՄ Խաղաղության հիմնադրամի գծով Հայաստանին օգնության մանրամասների մասին
Արդյո՞ք Փաշինյանին իմփիչմենտ է սպասվումԱրդյո՞ք Փաշինյանին իմփիչմենտ է սպասվում
ՀՀ ԱԳՆ ղեկավար. Մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. մենք կարող ենք առաջ գնալ՝ ապաշրջափակել տարածաշրջանում տրանսպորտային կապուղիներըՀՀ ԱԳՆ ղեկավար. Մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. մենք կարող ենք առաջ գնալ՝ ապաշրջափակել տարածաշրջանում տրանսպորտային կապուղիները
ՔԿ - ն հաղորդում է Երևանում բողոքի ակցիայի երկու մասնակիցների մոտ ծալովի դանակներ հայտնաբերելու մասինՔԿ - ն հաղորդում է Երևանում բողոքի ակցիայի երկու մասնակիցների մոտ ծալովի դանակներ հայտնաբերելու մասին
Ռուսաստանցի փորձագետը նշել է այն երկընտրանքը, որի առջև կանգնած է Հայաստանի ժողովուրդըՌուսաստանցի փորձագետը նշել է այն երկընտրանքը, որի առջև կանգնած է Հայաստանի ժողովուրդը
Հայաստանի վարչապետի պաշտոնի հավակնություն չունեմՀայաստանի վարչապետի պաշտոնի հավակնություն չունեմ
Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքովԲողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով
Արքեպիսկոպոս. Ճշմարտության համար պայքարի կիզակետում պետք է լինի հայ երիտասարդությունը՝ ի դեմս ուսանողությանԱրքեպիսկոպոս. Ճշմարտության համար պայքարի կիզակետում պետք է լինի հայ երիտասարդությունը՝ ի դեմս ուսանողության
Օսկանյան․ Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժման վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ ՍրբազանըՕսկանյան․ Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժման վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը
Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ "Կամազ" վարած անձի նկատմամբ
Հայաստանն անցել է Եվրատեսիլի եզրափակիչՀայաստանն անցել է Եվրատեսիլի եզրափակիչ
Հայաստանի գլխավոր դատախազությունն առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձին հանձնել է ԳԴՀ իրավասու մարմիններինՀայաստանի գլխավոր դատախազությունն առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձին հանձնել է ԳԴՀ իրավասու մարմիններին
Խորհրդարանական ընդդիմությունը պատրաստ է աջակցել վարչապետ Փաշինյանի իմպիչմենտի ընթացակարգինԽորհրդարանական ընդդիմությունը պատրաստ է աջակցել վարչապետ Փաշինյանի իմպիչմենտի ընթացակարգին
Բողոքի շարժման առաջնորդ. Մեր պայքարը պայքար է հանուն ճշմարտության, և այդ պայքարի հիմնական կրողն ուսանողությունն էԲողոքի շարժման առաջնորդ. Մեր պայքարը պայքար է հանուն ճշմարտության, և այդ պայքարի հիմնական կրողն ուսանողությունն է
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունն անվճար իրավաբանական օգնություն կտրամադրի այն ուսանողներին, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն անհնազանդության  խաղաղ գործողություններ իրականացնելու պատճառով «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունն անվճար իրավաբանական օգնություն կտրամադրի այն ուսանողներին, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն անհնազանդության  խաղաղ գործողություններ իրականացնելու պատճառով 
Բագրատ Սրբազանը Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ է տվել՝ հրաժարական տալու համարԲագրատ Սրբազանը Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ է տվել՝ հրաժարական տալու համար
Հանրապետության հրապարակում հանրահավաքը մեկնարկել է համընդհանուր աղոթքովՀանրապետության հրապարակում հանրահավաքը մեկնարկել է համընդհանուր աղոթքով
Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին․ մինչև մենք հրապարակ հասնենք՝ դուք որոշում կայացնելու ժամանակ ունեքԲագրատ Սրբազանը՝ իշխանություններին․ մինչև մենք հրապարակ հասնենք՝ դուք որոշում կայացնելու ժամանակ ունեք
Հայաստանի արտգործնախարարը տարածաշրջանային հարցեր է քննարկել Կանադայի իր գործընկերոջ հետՀայաստանի արտգործնախարարը տարածաշրջանային հարցեր է քննարկել Կանադայի իր գործընկերոջ հետ
Թույլ մի տվեք ոստիկանության կողմից ուժի կիրառում, կոչ է արել ոստիկանապետըԹույլ մի տվեք ոստիկանության կողմից ուժի կիրառում, կոչ է արել ոստիկանապետը
Իշխանափոխությունից հետո, այսպես կոչված, սահմանազատմանը մասնակցած բոլոր մարդիկ կանգնելու են դատարանի առաջ․ Ավետիք ՉալաբյանԻշխանափոխությունից հետո, այսպես կոչված, սահմանազատմանը մասնակցած բոլոր մարդիկ կանգնելու են դատարանի առաջ․ Ավետիք Չալաբյան
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունն իրավական աջակցություն կտրամադրի խաղաղ հավաքին մասնակցելու համար աշխատանքից ազատված քաղաքացիներին«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունն իրավական աջակցություն կտրամադրի խաղաղ հավաքին մասնակցելու համար աշխատանքից ազատված քաղաքացիներին
Սա անթաքույց ռևանշիզմ է, պատմական հիշողությունից, ինքնիշխանությունից և բուն հայրենիքից մեզ զրկելու ձգտում։ Սա մեծամասամբ 2018 թվականի պետական հեղաշրջման հետևանքն է. ՊՆ նախկին ղեկավարՍա անթաքույց ռևանշիզմ է, պատմական հիշողությունից, ինքնիշխանությունից և բուն հայրենիքից մեզ զրկելու ձգտում։ Սա մեծամասամբ 2018 թվականի պետական հեղաշրջման հետևանքն է. ՊՆ նախկին ղեկավար
Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ պետություն․Կազմակերպության աղբյուրՀայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ պետություն․Կազմակերպության աղբյուր
Պուտինն ու Փաշինյանը համաձայնեցրել են Ռուսաստանի զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերիցՊուտինն ու Փաշինյանը համաձայնեցրել են Ռուսաստանի զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից
Հայաստանի քաղաքացիները հավաքվում են Երևանի տարբեր հատվածներում ՝ երթով Հանրապետության հրապարակ գնալու համարՀայաստանի քաղաքացիները հավաքվում են Երևանի տարբեր հատվածներում ՝ երթով Հանրապետության հրապարակ գնալու համար
Պեսկովը կոչ է արել չչափազանցել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բարդություններըՊեսկովը կոչ է արել չչափազանցել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բարդությունները
Ընդդիմադիր շարժման առաջնորդն ուժային կառույցներին նախազգուշացնում է հակաիրավական գործողություններ կատարելու համար պատասխանատվության մասինԸնդդիմադիր շարժման առաջնորդն ուժային կառույցներին նախազգուշացնում է հակաիրավական գործողություններ կատարելու համար պատասխանատվության մասին
Կաթողիկոս. Թոթափենք վախի ու անտարբերության կործանարար զգացումները, լինենք միակուռ ու միաբանԿաթողիկոս. Թոթափենք վախի ու անտարբերության կործանարար զգացումները, լինենք միակուռ ու միաբան
Երևանում մեկնարկել է Երևանում մեկնարկել է "Անմահ գնդի" երթը
Կառավարող ուժ. Բարձրագույն մակարդակում հաստատվել է «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումըԿառավարող ուժ. Բարձրագույն մակարդակում հաստատվել է «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումը
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը գալիս է Երևան՝ Հանրապետության հրապարակում համաժողովրդական հանրահավաքի
Արցախի ղեկավարությունն այցելել է Արցախի ղեկավարությունն այցելել է "Եռաբլուր" զինվորական պանթեոն
 Հայաստանի ԱԱԾ-ը և ՆԳՆ-ը նախազգուշացրել են  Հայաստանի ԱԱԾ-ը և ՆԳՆ-ը նախազգուշացրել են "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման մասնակիցներին
Հայաստանում նշում են ՀՄՊ հաղթանակի 79-րդ տարեդարձըՀայաստանում նշում են ՀՄՊ հաղթանակի 79-րդ տարեդարձը
Կրեմլում կայացել են Փաշինյան-Պուտին բանակցություններԿրեմլում կայացել են Փաշինյան-Պուտին բանակցություններ
Էրդողան. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվիԷրդողան. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի
Դեսպան. ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանըԴեսպան. ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը
Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը․ ՀՀ ԱԳՆՀայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը․ ՀՀ ԱԳՆ
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն էԿոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
ANCA. Բայդենն ու Բլինքենը, ովքեր օգնել են Ադրբեջանին Արցախում ցեղասպանություն իրականացնել, հիմա  էլ օգնում են Ալիևին ամրագրել այդ հանցագործությունըANCA. Բայդենն ու Բլինքենը, ովքեր օգնել են Ադրբեջանին Արցախում ցեղասպանություն իրականացնել, հիմա  էլ օգնում են Ալիևին ամրագրել այդ հանցագործությունը
Կարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցումԿարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել "i"-ի վրա
Փաշինյանի աշխատակազմից պատասխանել են Բագրատ ՍրբազանինՓաշինյանի աշխատակազմից պատասխանել են Բագրատ Սրբազանին
Սիյարտո. Բուդապեշտը ԵՄ-ում նախագահության շրջանակներում լրացուցիչ հնարավորություններ կփնտրի հարաբերությունների կարգավորման հարցում Երեւանին եւ Բաքվին աջակցելու համարՍիյարտո. Բուդապեշտը ԵՄ-ում նախագահության շրջանակներում լրացուցիչ հնարավորություններ կփնտրի հարաբերությունների կարգավորման հարցում Երեւանին եւ Բաքվին աջակցելու համար
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զգուշավոր լավատեսությամբ է սպասում Բաքվի գործընկերոջ հետ Ալմաթիում կայանալիք հանդիպմանըՀայաստանի ԱԳՆ ղեկավարը զգուշավոր լավատեսությամբ է սպասում Բաքվի գործընկերոջ հետ Ալմաթիում կայանալիք հանդիպմանը
Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն "ոչ" է ասում Հայաստանի ներսում և նրա սահմաններից դուրս միակողմանի զիջումների օգտին հանդես եկող ուժերին
Կառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունըԿառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունը
Ալեն Սիմոնյան. Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն 2026 թվականին՝ ԱԺ ընտրությունների արդյունքումԱլեն Սիմոնյան. Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն 2026 թվականին՝ ԱԺ ընտրությունների արդյունքում
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված ՇուշիԱդրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի
ANCA-ն աջակցություն է հայտնել Բագրատ Գալստանյանի գլխավորած ANCA-ն աջակցություն է հայտնել Բագրատ Գալստանյանի գլխավորած "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը
Հայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարըՀայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարը
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանըՓաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին