Արմինֆո.Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջպետական նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահոսքի մեծ վտանգի առնչությամբ Խաչի լեռնանցքն ամբողջությամբ փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար: Այդ մասին ասվում է Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանի հաղորդագրությունում։
Նրա տվյալներով՝ լեռնանցքը, որով Հայաստանը Վրաստանի տարածքով կապվում է Ռուսաստանի Դաշնության հետ, փակ է երկու ուղղություններով։
Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդում է Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայությունը, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։