Արմինֆո. Հունվարի 27 - ի առավոտյան դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին հաղորդել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը:
Մասնավորապես, ինչպես նշում է աղբյուրը, բքի պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ - Ճամբարակ ավտոճանապարհը, ինչպես նաև Տաշիր քաղաքից Վարդաղբյուր գյուղ տանող ավտոճանապարհը: Դիլիջանի, Ստեփանավանի և Սպիտակի ոլորանները, ինչպես նաև "Զանգեր" կոչվող հատվածը և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատար ավտոմեքենաների համար:
Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են Գյումրի-Բավրա, Արթիկ-Ալագյազ, Գոգավան-Ստեփանավան և Բլագոդարնոյե-Կաթնառատ ավտոճանապարհները:
Կոտայքի, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Տավուշի մարզերում ձյուն է տեղում: Ապարանի, Արագածի տարածաշրջաններում և Ծաղկահովիտ գյուղում բուք է մոլեգնում: