Արմինֆո.Միլանի "Ինտերի" կիսապաշտպան եւ Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը երկրորդ անգամ դարձավ Իտալիայի սուպերգավաթակիր:
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում կայացել է Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչը: Նախորդ տարվա չեմպիոն "Նապոլին" հանդիպել էր Իտալիայի գավաթակիր "Ինտերի" հետ: Սիմոնե Ինձագիի թիմը շատ բարդ խաղում կարողացել է հաղթանակ կորզել 1-0 հաշվով և երկրորդ անգամ անընդմեջ նվաճել Իտալիայի սուպերգավաթը:
Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և մասնակցել է ողջ խաղին: Հանդիպման միակ գոլը ավելացված առաջին րոպեին ԲենջամինՊավարի փոխանցումից խփել է Լաուտարո Մարտինեսը: Այժմ Հենրիխ Մխիթարյանի հաշվին կան տարբեր երկրներում նվաճած 9 Սուպերգավաթներ: Ընդհանուր առմամբ, նա ունի 23 գավաթ: