Արմինֆո.Հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ, ինչպես նաև դրան հաջորդող հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված` օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով և հունվարի 22-ի ցերեկը Երևանում սպասվող տեղումները դեպի երեկոյան կվերափոխվեն ձյան տեղումների, մայրաքաղաքի բարձրադիր գոտում հունվարի 23-ին կձևավորվի ձնածածկույթ 10-15 սմ բարձրությամբ, ճանապարհներին հնարավոր է մերկասառույց: Այդ մասին հաղորդում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն, Երևանում հունվարի 22-ի ցերեկը սպասվում է անձրև, 23-ին, 24-ի գիշերը, 27-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում հունվարի 22-ի ցերեկը, 23-ին, 24-ի գիշերը, 27-ին շրջանների մեծ մասում, 24-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 23-ին ամենուրեք ձյան տեսքով։ Հունվարի 22-ի ցերեկը, 23-ին տեղումներն առանձին հատվածներում կլինեն ինտենսիվ, սպասվում է նաև բուք, ճանապարհներին՝ մերկասառույց։
Հունվարի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևելյան 3-6մ/վ, հունվարի 22-23-ին, 26-27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում 14-16 աստիճանով։