Արմինֆո. Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը հանդիպում է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հետ:
Ինչպես հաղորդում է ՀՀ-ում ՂՀ դեսպանության մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակն ու արդիական հարցերը, մտքեր են փոխանակել և "ստուգել ժամացույցներն" առաջիկա փոխայցելությունների ժամանակացույցի շուրջ: Կողմերը գոհունակությամբ նշել են երկկողմ առևտրաշրջանառության շարունակական աճը։