Արմինֆո. Ամանորի նախաշեմին Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով։ Այդ մասին հաղորդում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Ըստ աղբյուրի՝ օդի ջերմաստիճանի նվազում է կանխատեսվում դեկտեմբերի 29-31-ն ընկած ժամանակահատվածում: Ընդ որում, ինչպես նշում են օդերևութաբանները, դեկտեմբերի 27-31-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան ՝ 3-6 մ/վ, դեկտեմբերի 28-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում ՝ 25-29 մ/վ արագությամբ:
Երևանում ևս առաջիկա 5 օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 28-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ մինչեւ 14-17 մ/վ.: Դեկտեմբերի 27-ին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտաքանա մինչև +10-+12, երեկոյան այն կնվազի մինչև +3- +5 աստիճան, դեկտեմբերի 27 - ի լույս 28-ի գիշերը՝ մինչեւ 0- +2 աստիճան: