Արմինֆո. Դեկտեմբերի 26-ից 30-ը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում կանցկացվի 2023 թվականի աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությունը:
ՀՀ շախմատի ֆեդերացիայի հաղորդագրության համաձայն, տղամարդկանց առաջնությունում Հայաստանը ներկայացնում են 9 շախմատիստներ՝ Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Հարությունյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էմին Օհանյանը:
Կանանց առաջնությում Հայաստանը ներկայացնում են 3 շախմատիստուհիներ՝ Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը:
«Մասնակիցների ցուցակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/3vjwFc4
Արագ շախմատի առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 26-ից 28-ը՝ 11 խաղափուլով:
Կայծակնային շախմատի առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 29-ից 30-ը՝ 21 խաղափուլով:
Մաղթում ենք մեր շախմատիստներին հաջողություն և հաղթական վերադարձ», - ասվում է հաղորդագրությունում: