Արմինֆո. Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու Միլանի "Ինտերը" պատրաստ են երկարաձգել պայմանագիրը, որը կստորագրվի առաջիկա օրերին: Այդ մասին հաղորդել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ իր սոցիալական ցանցերում։
Նրա խոսքով ՝ բանավոր համաձայնությունը ձեռք է բերվել մի քանի շաբաթ առաջ, և այժմ ամեն ինչ պատրաստ է երկարաձգման: Մխիթարյանը պայմանագիր կկնքի մինչև 2025 թվականի հունիսը: <Կասկած չկա ոչ խաղացողի, ոչ էլ ակումբի կողմից: Հենրիխ Մխիթարյանի նախկին պայմանագիրը նախատեսված էր մինչև 2024 թվականի ամառը>, - հիշեցրել է ինսայդերը։
Հիշեցնենք, որ Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի հավաքականի 34 - ամյա նախկին ավագն առաջնության 17 խաղում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: