Արմինֆո. Դեկտեմբերի 26-30-ը Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այդ մասին հաղորդում է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, որը ներկայացրել է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը։
«Մարզերում այսօր ցերեկը, դեկտեմբերի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, դեկտեմբերի 25-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վ, դեկտեմբերի 26-ին՝ 16-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-ի և 26-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով», - ասվում է հաղորդագրությունում։