Արմինֆո. Դեկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ գերատեսչությունում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպվել է ամփոփիչ այց հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագոտի: Այցին մասնակցել է նաև ԱրմԻնֆո-ի թղթակիցը:
ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են ՊՆ N զորամաս և մարտական դիրքեր, որտեղ շփվել են զինծառայողների հետ, ծանոթացել նրանց առօրյային, զինվորական ծառայության պայմաններին, ամրաշինական և ինժեներական աշխատանքների ընթացքին: