Արմինֆո. Երևանի հիմնադրամ 2750-ամյա այգում իր դռներն է բացել Սուրբծննդյան տոնավաճառը: Այդ մասին հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«62 տաղավարում քաղաքի բնակիչներին ու հյուրերին սպասում են ամանորյա գնումների և համտեսի:
Շահումյանի անվան հրապարակում էլ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների տաղավարներն են՝ ավանդական խոհանցով ու ձեռագործ աշխատանքներով: Տարածքում երեխաների համար գործում է անվճար մանկական կարուսել և գնացք: Տոնավաճառը բաց է ամեն օր՝ ժամը 13:00-ից մինչև 22:00-ն», - ասվում է հաղորդագրությունում: