Արմինֆո. Երևան է ժամանել մարդասիրական բեռ՝ Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարից:
Ինչպես հաղորդում է "Ռոսսոտրուդնիչեստվո"-ի մամուլի ծառայությունը, մոտ 6 տոննա օգնությունը Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար, որը ներառում է ոչ միայն առաջին անհրաժեշտության ապրանքները, այլև էլեկտրատեխնիկա, ծալովի մահճակալներ ու հագուստ, հավաքվել է Ռուսաստանի հայերի միության խնդրանքով։ "Հենց հիմա ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմի և Հայաստանում "Ռոսսոտրուդնիչեստվո"-ի ներկայացուցիչները բեռնաթափում և տեսակավորում են բեռը ։ Այսօր օգնություն կստանան Լեռնային Ղարաբաղից տեղահանված շուրջ 60 ընտանիքներ", - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ բեռն ուղարկվել է "Սրտից՝ սիրտ" ռուսական ակցիայի շրջանակում ՝ "Պլանետա", "Վերածնունդ և հույս" հիմնադրամների և Համառուսաստանյան ժողովրդական ճակատի հետ համատեղ: