Արմինֆո. Քրեակատարողական ծառայության նոր ղեկավար է նշանակվել Ամբակում Գրիգորյանը: Որոշումը, ինչպես հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը, կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ստորագրել է դեկտեմբերի 18-ին:
Ս.թ. օգոստոսի 7-ին ՀՀ ԱՆ ՔԿԾ պետ Սերգեյ Ադամյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Ամբակում Գրիգորյան (ծնվել է 1978թ. սեպտեմբերի 30-ին, Երևանում) 1999թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Աշխատել է դատախազությունում, Հատուկ քննչական ծառայությունում և Քննչական կոմիտեում: ՀՀ արդարադատության նախարարի 15.10.2021 թ. հրամանով
նշանակվել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ: