Արմինֆո.73 տարեկան հասակում մահացել է ռեժիսոր, սցենարիստ, դերասան Սուրեն Բաբայանը: Այդ մասին ասվում է "Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնի ֆեյսբուքյան էջում:
«Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացավ անկախ Հայաստանի ամենաազատ արվեստագետներից մեկը՝ կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը։ Ցավակցում ենք վարպետի հարազատներին և ողջ կինոհանրությանը», -ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ ռեժիսորը ծնվել է 1950թ. սեպտեմբերի 18-ին Երևանում: 1972թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: 1974-75 թթ. ՝ Երևանի հեռուստաթատրոնի դերասան և ռեժիսոր: 1980 թվականին ավարտել է Մոսկվայի ռեժիսորական բարձրագույն դասընթացները: Որպես ռեժիսոր, սցենարիստ և դերասան Սուրեն Բաբայանը ակտիվ աշխատանք է սկսել 1977-2013 թվականներին: Նրա ֆիլմերից են <Արարման ութերորդ օրը> (1980), <Սիրամարգի ճիչը> (1982) <Տասներեքերորդ առաքյալը> (1988), <Հետգրություն> (1993), <Մեր գյուղը կամ հարսնացուն Ջերմուկից> (1997), <Ջինո> (2004), <Մի նայիր հայելուն> (2009), <Շաբաթ, կիրակի> (2013) և այլն ։