Arminfo.info



 Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023 16:58
Ալինա Հովհաննիսյան

Վարշավայի համալսարանի պրոֆեսորը՝ Հայաստանի մասին. Աշխարհագրորեն մենք իրարից բավականին հեռու ենք, բայց իրականում շատ մոտ ենք և կապված հատուկ թելերով

Վարշավայի համալսարանի պրոֆեսորը՝ Հայաստանի մասին. Աշխարհագրորեն մենք իրարից բավականին հեռու ենք, բայց իրականում շատ մոտ ենք և կապված հատուկ թելերով

Արմինֆո. Նոյեմբերի վերջին Հայաստան էր այցելել Վարշավայի համալսարանի արևելաեվրոպական հետազոտությունների կենտրոնի պատվիրակությունը, որը գլխավորում էր կենտրոնի տնօրեն դոկտոր Յան Մալիցկին: Նրա խոսքով ՝ Հայաստանի կրթական հաստատությունների հետ համագործակցության պատմության մեջ առաջին անգամ արևելաեվրոպական հետազոտությունների կենտրոնը մեր երկիր է ժամանել նման լայն և ներկայացուցչական կազմով: Ինքը ՝ Մալիցկին, իր գլխավորած պատվիրակությանը բնորոշել է որպես Creme de la Creme, քանի որ վերջինս ներկայացված է պատմական, սոցիալական, քաղաքագիտական , լեզվաբանական, բանասիրական ուղղվածության գիտնականների, պրոֆեսորների, դոկտորների կողմից:

"Մենք Հայաստան ենք ժամանել ճանաչողական այցով, սակայն հայկական կողմին առաջարկությունների լայն շրջանակ ունենք, ինչպես գիտական ուղղվածության, այնպես էլ մի շարք կրթական, կրթաթոշակային ծրագրերի", - ասել է նա ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:

Նախապատմություն

Հատկանշական է, որ Վարշավայի համալսարանի արևելաեվրոպական հետազոտությունների կենտրոնը երկար տարիներ սերտորեն համագործակցել է Երևանի պետական համալսարանի հետ: Սակայն կորոնավիրուսի համավարակը, որին հաջորդեցին այլ ողբերգական իրադարձություններ, կասնեցրեցին համագործակցության հետագա զարգացման գործընթացը։

"Մենք այստեղ ենք, որպեսզի հասկանանք, թե ինչպիսին կարող են լինել մեր փոխգործակցության շրջանակները՝ տևական դադարից հետո, ինչպես կարող ենք ներգրավել Հայաստանի կրթական հաստատությունները և, անշուշտ, նոր ազդակ հաղորդել համագործակցության զարգացմանը", - ասել է դոկտոր Մալիցկին:

ԵՊՀ-ի հետ համագործակցության շրջանակներում, ինչպես նշվել է լեհական պատվիրակության հետ հանդիպման ընթացքում, լեհական գիտական պարբերականներում մի քանի հրապարակումներ եղան Հարավային Կովկասի տարածաշրջանին վերաբերող թեմաներով, բացի այդ, ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը և համալսարանի այլ պրոֆեսորներ ակտիվորեն մասնակցեցին լեհական կողմի կազմակերպած գիտաժողովներին և քննարկումներին:

Այն հարցին, թե արդդյոք նախատեսված հանդիպումների արդյունքում (ԵՊՀ, Ամերիկյան համալսարան) Հայաստանի բուհերի հետ որևէ հուշագիր կստորագրվի, լեհ գիտնականը նշել է, որ դա ինքնանպատակ չէ ։ Նա ընդգծել է, որ այսօր Վարշավայի համալսարանն ունի շուրջ 400 նմանատիպ պայմանագրեր ողջ աշխարհի համալսարանների հետ: Այնուամենայնիվ, ոչ բոլորն են վերածվում իրական նախագծերի: Միշտ չէ, որ թուղթն է որոշում, միայն մարդիկ՝ իրենց աշխատանքով: Մենք տեսնում ենք, որ ոչ միայն կրթական ոլորտում, այլև այլ ոլորտներում, այդ թվում ՝ պաշտպանական, ստորագրված փաստաթղթերը, ցավոք, կշիռ չունեն", - ասել է Մալիցկին ։

Լեհական հայացք՝ Արցախին

Վարշավայի համալսարանի արևելաեվրոպական հետազոտությունների կենտրոնի պատվիրակության կազմում Հայաստան է ժամանել պատմաբան, կենտրոնի կովկասյան մասնագիտացման ղեկավար, հարավկովկասյան տարածաշրջանի վերաբերյալ բազմաթիվ հրապարակումների հեղինակ Դավիթ Կոլբայան:

Պատասխանելով Հայաստան կատարած այցի արդյունքում Արցախի հետ կապված գիտական հրապարակումների հեռանկարների մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին՝ նա նշել է, որ լինելով պատմաբան, տեղի ունեցած իրադարձությունները դիտարկում է պատմական գործընթացների փոփոխության համատեքստում, և, անշուշտ, այդ առումով կանդրադառնա այդ թեմային իր աշխատություններում: "Այստեղ ամենացավալին այն է, որ այն մարդիկ, ովքեր տեր են եղել մշակութային, հոգևոր, պատմական հուշարձաններին, ինչպես նաև գերեզմաններին, այսօր դրանց հասանելիություն չունեն։ Եվ նման իրավիճակ է ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև Աբխազիայում, այսպես կոչված, Հարավային Օսիայում", - ասել է գիտնականը։ Միևնույն ժամանակ, Կոլբայան նշել է, որ միշտ լավատեսական դիրքորոշում ունի և հույս ունի, որ հուշարձանները կվերադառնան նրանց, ում պատկանում են, ովքեր ստեղծել, կառուցել են դրանք: Իր հերթին՝ Յան Մալեցկին հավելել է, որ պատերազմն, անշուշտ, փոխել է աշխարհագրական սահմանները, սակայն Լեհաստանի գիտական հանրության համար կարևոր է մարդկային գործոնը: "Մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները։ Սա բավական ցավոտ թեմա է նաև մեզ ՝ լեհերիս համար ։ Քանի որ դա հիշեցնում է մեր պատմությունը, երբ հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները, և դա մեզ մեծ ցավ է պատճառել", - ասել է պրոֆեսորը։

Նա նշել է, որ գիտնականները, ցավոք, չեն կարող ազդել պատերազմների, սահմանների վրա, բայց նրանց առաքելությունն է ուսումնասիրել այն մարդկանց վիճակը, ովքեր չեն կարող աղոթել իրենց եկեղեցիներում, որոնք զրկված են իրենց գերեզմանների հասանելիությունից:

Ի՞նչ կարող է առաջարկել Լեհաստանը

Քաղաքագետ, Արևելյան Եվրոպայի քաղաքական համակարգերի մասնագետ դոկտոր Մաքսիմ Ռուստը նշել է, որ այն ծրագրերը, որոնք Լեհաստանը կցանկանար իրականացնել Հայաստանի հետ (այդ թվում նաև առցանց ձևաչափով)՝ ուսանողների , մասնագետների, երիտասարդների համար, ովքեր մի քանի տարի հետո Հայաստանի Հանրապետության համար առանցքային քաղաքական, տնտեսական և այլ որոշումներ են կայացնելու, լավ հնարավորություն են ապագայի համար ներդրումներ կատարելու համատեքստում:

Մասնավորապես, նա պատմել է մի ծրագրի մասին, որը ճիշտ է դեռ մշակման փուլում է և վերաբերում է հետխորհրդային տարածքի երկրների ներկայացուցիչների հետդիպլոմային մասնագիտական կրթությանը, բայց յուրաքանչյուր երկրի փորձին անհատական մոտեցմամբ: Ռուստը նշել է, որ այդ ծրագրում ներգրավված են լինելու առաջատար մասնագետներ ողջ աշխարհից: "Սա միանգամայն անվճար ծրագիր է, որը մի քանի ամիս շարունակ իրականացվելու է առցանց ձևաչափով ՝ ռուսերեն և անգլերեն լեզուներով, որի հաջող ավարտի դեպքում մասնակիցները կստանան Վարշավայի համալսարանի հավաստագրեր", - նշել է նա: Պրոֆեսորի խոսքով ՝ ծրագրի շրջանակներում մասնակիցները կուսումնասիրեն փոխակերպմանը, ժողովրդավարացմանը, տնտեսությանը, մշակույթին առնչվող և այլ հարցեր:

Իր հերթին՝ լեզվաբան, բազմաթիվ հրապարակումների հեղինակ, Մերձդնեստրում Վարշավայի համալսարանի արևելաեվրոպական հետազոտությունների կենտրոնի համակարգող, պրոֆեսոր Ելենա Կրասովսկայան խոսեց Վարշավայի համալսարանի ձմեռային և ամառային դպրոցի մասին, որին կարող են մասնակցել հայ ուսանողները: Խոսելով ձմեռային դպրոցի մասին՝ նա նշել է, որ հրավիրվում են հումանիտար մասնագիտությունների վերջին կուրսի ուսանողներ՝ հետևյալ ուղղություններով. պատմություն, քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, սոցիոլոգիա, բանասիրություն, գրականություն, մշակութաբանություն և այլն:

Ամառային դպրոցն, ավանդաբար, անցկացվում է հուլիսի առաջին 2 շաբաթներին՝ Վարաշավայում ։ Այդ ծրագիրն իրականացվում է մասնակիցներին գիտական ոլորտում տիրող իրավիճակին ծանոթացնելու, անվանի գիտնականների հետ ծանոթացնելու նպատակով: Նրանց սպասվում է դասախոսությունների և սեմինարների շարք, արվեստի և մշակույթի պատմության վերաբերյալ ուսումնական շրջագայություններ, ինստիտուտների, գիտական գրադարանների, արխիվների շնորհանդեսներ:

 

"Բացի այդ, մենք սպասում ենք հայ հետազոտողներին, ովքեր արդեն ավարտել են մագիստրոսական ծրագիրը և ցանկանում են հետազոտություններով զբաղվել , և ուսանողներին, ովքեր իրենց ապագան տեսնում են գիտության մեջ: Ծրագրում ներգրավված են ամենահայտնի և ազդեցիկ դասախոսները: Բացի այն, որ մասնակիցները կրթություն են ստանում, նրանք նաև հնարավորություն ունեն իրենց հետազոտությունների արդյունքները ներկայացնել լեհ մասնագետներին", - պատմել է նա։

Տարածաշրջանում աշխատանքային փորձը ներկայացրել է  Վարշավայի համալսարանի արևելաեվրոպական հետազոտությունների կենտրոնի Կովկասյան կայանի (Թբիլիսի) համակարգող Դարյա Շլեզինգերը: Նա նշել է, որ Վրաստանում սերտորեն համագործակցում է բուհերի, ուսանողների հետ ՝ կենտրոնի ծրագրերին մասնակցելու համար: "Մենք եկել ենք՝ հասկանալու, թե ինչ կարող ենք տալ հայ գիտական հանրությանը, և՝ ինչ վերցնել", - նկատել է նա:

Շլեզինգերը խոսել է նաև մի շարք ծրագրերի մասին, որոնք կարող են հետաքրքիր լինել հայ ուսանողների, երիտասարդ գիտնականների, հետազոտողների համար: Մասնավորապես, բանասերը ներկայացրել է Տիտուս Ֆիլիպովիչի անվան հետազոտական ծրագիրը, որի շրջանակում երիտասարդ գիտնականները, ովքեր արդեն որոշել են իրենց ուղղվածությունը, կարող են մեկ տարով ժամանել Լեհաստան ՝ խորացնելու իրենց գիտելիքները, անցկացնելու տարբեր հետազոտություններ և օգտվելու արխիվում աշխատելու հնարավորություններից:

Պատվիրակության կազմում էր նաև սոցիոլոգ, դոկտոր Լիդա Նեդիլսկին (ԱՄՆ): Վերջինիս այցը Հայաստան պայմանավորված էր Հայաստանի հասարակայնության դրսևորումները, այդ թվում՝ տարբեր իրադարձություններին նրա արձագանքները ուսումնասիրելու մտադրությամբ՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Որպես հուզող հարցերից մեկը՝ սոցիոլոգը մատնանշել է վերջերս Երուսաղեմի հայկական տաճարի վրա կատարված հարձակումը։ "Մեզ հետաքրքիր է, թե արդյոք այդ մասին խոսում են հայկական լրատվամիջոցները, մասնակցում են քննարկումներին, համագործակցում են այլ երկրների գործընկերների հետ, որքանով է դա կարեւոր ձեր հասարակության համար, եւ որքանով է դա վերաբերում հայերի ինքնությանը", - նշել է նա:

Հայեր և լեհեր. Ի՞նչ ընդհանրություններ կան

Նշենք, որ Արևելաեվրոպական հետազոտությունների կենտրոնի պատվիրակությունը Հայաստանում հանդիպումներ է ունեցել Պետական գիտական կոմիտեի ներկայացուցիչների հետ, եղել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, Հայաստանում Լեհաստանի դեսպանատանը, այցելել է նաև Հայաստանի միգրացիոն ծառայություն, հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ՝ Մատենադարան:

Խոսելով վերջինիս մասին՝ Յան Մալիցկին նշել է, որ ոգեւորությամբ է սպասում Մատենադարան այցելությանը, որպեսզի, առաջին հերթին, տեսնի Հայերի ստատուտի կրկնօրինակը, որն ստորագրել է Լեհաստանի թագավոր դեռ 14-րդ դարում: "Մենք չենք կարող անցնել այն փաստի կողքով, որ հայերին ու լեհերին միավորում է պատմությունը։ 11-րդ դարում, երբ Անի քաղաքն ավերվեց, շուրջ 20 հազար հայեր ապաստան գտան Լեհաստանում, որոնց հետագա հարյուրամյակներում որոշակի արտոնություններով օժտեցին", - ասել է նա։ Մալիցկին նաև նշել է Լեհաստանի Կազեմիր III թագավորի  հատուկ վերաբերմունքը հայ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ, որը նրանց վերապահել է բոլոր իրավունքներն ու արտոնությունները:

Կարևորելով Լեհաստանում հայ համայնքի դերը՝ գիտնականը նշել է, որ իր երկրի պատմության մեջ հայկական ծագումով բազմաթիվ լեհեր կան: "Աշխարհագրորեն մենք բավականին հեռու ենք իրարից, բայց իրականում շատ մոտ ենք և կապված ենք հատուկ թելերով", - եզրափակել է նա:

Նշենք, որ զրույցի նախաձեռնողը Վարշավայի համալսարանի Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնի դպրոցների և կրթաթոշակային ծրագրերի բաժնի համակարգող Դիանա Բրուտյանն էր։

ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Армен
Яцек вы БОТ Или просто Тролль Я рад что в мою страну приезжают приглашаем и будет сотрудничать
Лика
Мне кажется, не стоит стрелять в воздух подобными обвинениями, клеветать человека, не имея на то доказательств. Делегация приехала, провела встречи, представила предложения. Дальше уже будет видно, кто есть кто.
яцек
малицки не является профессором, а всего лишь магистром. он известный хам, аферист, шарлатан и самозванец, тратящий государственные польские деньги на свои личные развлечения. неоднократно он пытался затянуть в кровать молодых работниц и студенток центра, который он возглавяет. в Польше и в самом варшавском университете есть множество институтов, в которых работают более порядочные люди, и с которыми сотрудничество вузов Армении может быть более плодотворно

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ֆիլիպ Կոտլերի մարքեթինգը ճանաչում է գտնում Հայաստանի բուհերումՖիլիպ Կոտլերի մարքեթինգը ճանաչում է գտնում Հայաստանի բուհերում
Սրբազան. շատ կարևոր է, որ Հայաստանում բուժաշխատողներն իրենց պաշտպանված զգանՍրբազան. շատ կարևոր է, որ Հայաստանում բուժաշխատողներն իրենց պաշտպանված զգան
ԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետ
Կասկադ համալիրը, հնարավոր է, շուտով կստանա իր վերջնական տեսքը. Ֆրանսիական WILMOTTE & ASSOCIES ARCHITECTS-ը ներկայացրել է նախագծի հայեցակարգըԿասկադ համալիրը, հնարավոր է, շուտով կստանա իր վերջնական տեսքը. Ֆրանսիական WILMOTTE & ASSOCIES ARCHITECTS-ը ներկայացրել է նախագծի հայեցակարգը
Պատգամավոր. Կիրանց գյուղի բնակիչները շարունակում են իրենց անհամաձայնությունը հայտնել հայրենի հողը փողի դիմաց հանձնելու ծրագրինՊատգամավոր. Կիրանց գյուղի բնակիչները շարունակում են իրենց անհամաձայնությունը հայտնել հայրենի հողը փողի դիմաց հանձնելու ծրագրին
Հայաստանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովումՀայաստանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանըԱկբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքներըԿոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBankRocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Ամռան առաջին օրերին Երևանում տեղի կունենա Ամռան առաջին օրերին Երևանում տեղի կունենա "Գաստրոնոմիական շոուներ" միջոցառումը
Թունյանը՝ Կիրանցի իրավիճակի մասին. միշտ լինում են գոհ ու դժգոհ մարդիկԹունյանը՝ Կիրանցի իրավիճակի մասին. միշտ լինում են գոհ ու դժգոհ մարդիկ
Կառավարող կուսակցության պատգամավոր. իշխանափոխության հարցը չի կարող, նույնիսկ, քննարկման առարկա լինելԿառավարող կուսակցության պատգամավոր. իշխանափոխության հարցը չի կարող, նույնիսկ, քննարկման առարկա լինել
Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներ
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումըԼյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումը
Միրզոյան. Միջազգային հանրության օգնությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է հոգալ  փախստականների կարճաժամկետ կարիքներըՄիրզոյան. Միջազգային հանրության օգնությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է հոգալ  փախստականների կարճաժամկետ կարիքները
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումըՌուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը
ԿԳՄՍ նախարարը կմասնակցի թուրքմեն բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված  միջազգային խորհրդաժողովինԿԳՄՍ նախարարը կմասնակցի թուրքմեն բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված  միջազգային խորհրդաժողովին
Երևանը կարևորում է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի լիարժեք կիրարկումըԵրևանը կարևորում է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի լիարժեք կիրարկումը
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Բագրատ Գալստանյանը ՀԱԿ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակըԲագրատ Գալստանյանը ՀԱԿ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակը
Խնդրել են, թե՞ չեն խնդրել․Հայաստանի ԱԽ քարտուղարի մանիպուլյատիվ պատասխանը՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին Ռուսաստանի սահմանապահների գտնվելու առնչությամբԽնդրել են, թե՞ չեն խնդրել․Հայաստանի ԱԽ քարտուղարի մանիպուլյատիվ պատասխանը՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին Ռուսաստանի սահմանապահների գտնվելու առնչությամբ
Հայաստանն ու Հորդանանը դեմ են հանդես եկել Հին քաղաքի Status Quo-ի փոփոխությանն ուղղված ցանկացած գործողությանՀայաստանն ու Հորդանանը դեմ են հանդես եկել Հին քաղաքի Status Quo-ի փոփոխությանն ուղղված ցանկացած գործողության
Էրդողանն ու Կոբախիձեն հանդես են եկել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օգտինԷրդողանն ու Կոբախիձեն հանդես են եկել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օգտին
ՀԺՄ-ը և Հայաստանի նախկին օմբուդսմենը դատապարտել են հարձակումներն իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների վրաՀԺՄ-ը և Հայաստանի նախկին օմբուդսմենը դատապարտել են հարձակումներն իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների վրա
Իրանագետ. Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգայյին ցանցային կառույցիցԻրանագետ. Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգայյին ցանցային կառույցից
Գնել Սանոսյանի խոսնակ. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր ենԳնել Սանոսյանի խոսնակ. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են
Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել
Արդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներումԱրդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում
«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում
Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   
Սահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմՍահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմ
Ստրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցություններըՍտրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցությունները
Հայաստանում կսստեղծվի Սպորտի կառավարման կենտրոնՀայաստանում կսստեղծվի Սպորտի կառավարման կենտրոն
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կիրանցում ոստիկանության գործողությունների փաստի առնչությամբՔննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կիրանցում ոստիկանության գործողությունների փաստի առնչությամբ
Բաքվում կայացել են Լուկաշենկո-Ալիև բանակցությունները. ստորագրվել է միջազգային փաստաթղթերի փաթեթԲաքվում կայացել են Լուկաշենկո-Ալիև բանակցությունները. ստորագրվել է միջազգային փաստաթղթերի փաթեթ
Ադրբեջանական խամաճիկային դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքըԱդրբեջանական խամաճիկային դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքը
Գլխավոր դատախազությունն ընդունել է պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ  Գլխավոր դատախազությունն ընդունել է պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ  "Հայաքվե" նախաձեռնության հայտարարությունը՝
Գառնիկ Դանիելյան. Գառնիկ Դանիելյան. "Այս անցումային շրջանում ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Բագրատ Սրբազանն է"
Հայաստանը միացել է Օվիեդոյի կոնվենցիայինՀայաստանը միացել է Օվիեդոյի կոնվենցիային
Սահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը խոսել է Երևանի սկզբունքների և սահմանազատման ընթացքում հնարավոր խնդիրների մասինՍահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը խոսել է Երևանի սկզբունքների և սահմանազատման ընթացքում հնարավոր խնդիրների մասին
ՀԱԵ Կանադայի թեմը հանդես է եկել հայտարարությամբՀԱԵ Կանադայի թեմը հանդես է եկել հայտարարությամբ
Փորձագետ. ԵՄ-ը սեփական շահերն է հետապնդում Հարավային Կովկասի տարածաշրջանումՓորձագետ. ԵՄ-ը սեփական շահերն է հետապնդում Հարավային Կովկասի տարածաշրջանում
Հունիսի 11-ից մեկնարկում են պահեստազորայինների հերթական վարժական հավաքներՀունիսի 11-ից մեկնարկում են պահեստազորայինների հերթական վարժական հավաքներ
Ընդդիմադիր. ԽՍՀՄ ԳՇ քարտեզները չեն կարող առավել բարձր կարգավիճակ ունենալ, քան սովետական Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած դելիմիտացիայի/դեմարկացիայի արձանագրություններըԸնդդիմադիր. ԽՍՀՄ ԳՇ քարտեզները չեն կարող առավել բարձր կարգավիճակ ունենալ, քան սովետական Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած դելիմիտացիայի/դեմարկացիայի արձանագրությունները
Արագած Ախոյանը կալանավորվել է բազմամիլիոնանոց յուրացումների համարԱրագած Ախոյանը կալանավորվել է բազմամիլիոնանոց յուրացումների համար
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժման մասնակիցները կրկին բողոքի ակցիայի են դուրս եկել
Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունըՆելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Արցախի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանքըԱդրբեջանի իշխանությունները երկարաձգել են Արցախի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանքը
Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից․ՓաշինյանՑնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից․Փաշինյան
Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծի հատվածների արձանագրություն-նկարագրությունըՀայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծի հատվածների արձանագրություն-նկարագրությունը
ՀՀ վարչապետ. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրելՀՀ վարչապետ. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրել
Ոստիկանապետ. Անհրաժեշտ էր ապահովել ՎԶԵԲ-ի միջոցառմանը ժամանած 2 հազար հյուրերի անվտանգությունըՈստիկանապետ. Անհրաժեշտ էր ապահովել ՎԶԵԲ-ի միջոցառմանը ժամանած 2 հազար հյուրերի անվտանգությունը
Բագրատ Սրբազանը հայտարարել է մի շարք հանդիպումների մասինԲագրատ Սրբազանը հայտարարել է մի շարք հանդիպումների մասին
Գալստանյան. Երևանում ինչ-որ անսովոր բան է կատարվում. ոստիկանությունը ցուցարարների փոխարեն փողոցներ է փակումԳալստանյան. Երևանում ինչ-որ անսովոր բան է կատարվում. ոստիկանությունը ցուցարարների փոխարեն փողոցներ է փակում
ԵՊՀ հայտարությունը. Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունըԵՊՀ հայտարությունը. Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունը
ՌՀՄ խորհուրդն ընդունել է բանաձև ՝ անվերապահ աջակցություն հայտնելով ՌՀՄ խորհուրդն ընդունել է բանաձև ՝ անվերապահ աջակցություն հայտնելով "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը
Հազարավոր ոստիկաններ են բերվել Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքի մոտՀազարավոր ոստիկաններ են բերվել Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքի մոտ
Հարցում. Հարցվածների ավելի քան 50 տոկոսը Հայաստանում անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում ոչ ոքի չի տեսնումՀարցում. Հարցվածների ավելի քան 50 տոկոսը Հայաստանում անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում ոչ ոքի չի տեսնում
Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել    Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել   
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան