Արմինֆո. Հայաստանն Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից սկսում է ընկալվել որպես բարեկամ գործընկեր-երկիր։ Այդ մասին իր յութուբյան էջից հայտարարել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, այդ մասին է վկայում ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերի բյուրոյիներկայացուցիչ Ջեյմս Օ ' Բրայենի վերջին հայտարարությունը, որի ելույթներից կարելի է եզրակացնել, որ ԱՄՆ - ն Հայաստանը դիտարկում է ոչ թե որպես դաշնակից, այլ արդեն որպես բարեկամ գործընկեր-երկիր: Ելնելով դրանից՝ Վաշինգտոնը հնարավոր ամեն ինչ կանի, որպեսզի նվազեցնի Երևանի կախվածությունը Մոսկվայից, ինչպես նաև կբացառի Հայաստանի համար բոլոր հնարավոր ռիսկերը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից։
"ԱՄՆ-ը գտնում է, որ հենց Ադրբեջանի կողմից ուժի կիրառման արդյունքում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը ստիպված եղել լքել իր բնակության վայրերը՝ դա ընկալելով որպես անընդունելի գործողություններ: Այսպիսով, Բաքուն պետք է պայմաններ ստեղծի, որպեսզի հայերը կարողանան հանգիստ ապրել իրենց հայրենիքում։ Բաքուն պետք է դուրս բերի իր զորքերը տվյալ տարածաշրջանից, որպեսզի ՄԱԿ - ի և ԵՄ-ի առաքելությունները կարողանան հանգիստ իրականացնել իրենց դիտորդական առաքելությունները՝ առանց Ադրբեջանի և Ռուսաստանի զորքերի մասնակցության", - ասել է քաղաքագետը։
Նա մատնանշել է Օ ' Բրայենի խոսքերն այն մասին, որ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերը ձախողվել են և առավելագույնը մինչև 2025 թվականը պետք է փոխարինվեն այլընտրանքային ուժերով՝ ի դեմս ԱՄՆ - ի կամ միացյալ Արևմուտքի։
Հովհաննիսյանը հիշեցրել է, որ ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները սառեցված են, քանի որ Ադրբեջանն իրեն չի պահում ԱՄՆ-ի և Արևմուտքի տեսլականներին համապատասխան:
Քաղաքագետն ընդգծել է, որ Հայաստանի վերակողմնորոշումը դեպի Եվրոպա ողջունվում է Վաշինգտոնի կողմից: Ավելին, Վաշինգտոնը ցանկանում է ձևավորել ԱՄՆ-Հայաստան-ԵՄ եռակողմ ձևաչափ, ինչը կհանգեցնի այդ ուղղությամբ Երևանի ՝ շարժման արագացմանը։ Արևմուտքը պատրաստ է չեզոքացնել բոլոր տնտեսական, քաղաքական, դիվանագիտական և, նույնիսկ, ռազմական ռիսկերը, որոնք կարող են ի հայտ գալ Ռուսաստանից, այդ թվում ՝ էներգետիկ և պարենային։ ԱՄՆ-ը կօգնի Հայաստանին գյուղատնտեսության բարեփոխման հարցում և անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի, ինչը թույլ կտա խուսափել սովից՝ անցումային շրջանի առաջին տարիներին:
Ավելին, ԱՄՆ-ն Իրանի տարածքով դեպի Նախիջևան միջանցքի ստեղծումը դիտարկում է որպես սպառնալիք ներկայացնող։ Նրանք նաև խնդրահարույց են համարում Երևանի համագործակցությունը Թեհրանի և Մոսկվայի հետ, և Վաշինգտոնը հնարավոր ամեն ինչ անելու է, որպեսզի Հայաստանը դրա կարիքը չունենա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ջեյմս Օ ' Բրայենը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական
խաղաղապահներին պետք է փոխարինող գտնել ։ "Այնտեղ ներկա են ռուսական զորքեր, սա նրանց առաջին ժամկետն է՝ 2020 թվականի հրադադարի մասին հայտարարության համապատասխան: Եթե այդ երկրների համար [Հայաստանի և Ադրբեջանի] այլընտրանք գոյություն ունի, ռուս խաղաղապահների մասնակցությունն այլևս անհրաժեշտ չի լինի։ Նրանք արդեն ձախողել են իրենց խնդիրը ՝ որպես խաղաղապահներ", - պնդել Է դիվանագետը, հավելելով, որ անհրաժեշտ է, որ ռուս խաղաղապահները հեռանան հնգամյա ժամկետի ավարտից հետո՝ մեկուկես տարի անց։ Պետքարտուղարի օգնականի խոսքով ՝ ԱՄՆ-ը պատրաստ է այլընտրանք առաջարկել ՌԴ խաղաղապահներին։ "Լավագույն մոտեցումը երկու երկրներին այլընտրանք տտրամադդրելն է՝ աշխատել մեզ և Արևմուտքի հետ", - ասել է նա, նշելով, որ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը ցանկանում են, որ Հայաստանը մերձենա անդրատլանտյան դաշնակիցների հետ և դրա ապահովման սխեմա են մշակում: