Արմինֆո.ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այժմ հրդեհը մարված է, իրականացվում են համապատասխան գործողություններ։
Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է ԵՊՀ մամուլի քարտուղար Քնար Միսակյանը: «Նախնական վարկածով հրդեհն առաջացել է հոսանքի տատանումից։ Ավելի ուշ հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ», - գրել է նա։
ՆԳՆ մամուլի ծառայությունը, իր հերթին, հաղորդել է, որ հրդեհն առաջացել է պայթյունի հետևանքով: Տեղում աշխատում են փրկարարները։
Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, ըստ նախնական տեղեկությունների՝ մեկ մարդ մահացել է, ևս երեքը հոսպիտալացվել են, նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն: