Արմինֆո.Երեւանի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 16-ին, ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 17-ի ժամը 07:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի երթևեկությունը:
Այդ մասին հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: «Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը», - ասվում է հաղորդագրությունում: