Arminfo.info



 Չորեքշաբթի, 15 Նոյեմբերի 2023 15:18
Նաիրա Բադալյան

Փախստականներ եւ քաղաքացիներ. Արցախի բնակիչներին կարգավիճակ տալու գործընթացի նրբությունների մասին

Փախստականներ եւ քաղաքացիներ. Արցախի բնակիչներին կարգավիճակ տալու գործընթացի նրբությունների մասին

Արմինֆո.Արցախից (Լեռնային Ղարաբաղից) բռնի տեղահանված անձանց "քաղաքացիական կարգավիճակի" խնդիրը, որոնց թիվը ճշտված տվյալներով կազմել է 105 հազար 577 մարդ, վերջին շրջանում չի լքում ամենաարդիական և հասարակայնությանը հուզող թեմաների ցանկը: Իրավագետ-փորձագետների քննարկումներն այն մասին, թե ինչու են Հայաստանի կապույտ անձնագիր ունեցող Արցախի Հանրապետության քաղաքացիների քաղաքացիական իրավունքները, իրականում, իրավական տեսանկյունից սահմանափակված, չեն հանդարտվում:

Չէ որ, ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության որոշմամբ Արցախի մեր հայրենակիցներին տրվել է փախստականի կարգավիճակին հավասարեցված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, ինչպես նաև առաջարկվել է դիմել հանրապետության քաղաքացիություն ստանալու համար։ Կառավարության այդ որոշման պատճառներն ու շարժառիթները հասկանալ` ԱրմԻնֆո-ի թղթակցին օգնել է Հայաստանի ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը: Գործակալության հետ հարցազրույցում նա մեկնաբանել է ինչպես մեկնարկած գործընթացի վերաբերյալ արցախցիների մտավախությունները, այնպես էլ իրավագետների կարծիքները:

- Պարոն Ղազարյան, հոկտեմբերի 26-ին կառավարությունը որոշում ընդունեց այն մասին, որ Հայաստանը ժամանակավոր պաշտպանության տակ է վերցնում այն անձանց, ովքեր գտնվում են Հայաստանում կամ նրա սահմաններից դուրս, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է Լեռնային Ղարաբաղը, կամ նրանք փաստացի բնակվել են այնտեղ և գրանցվել են Հայաստանի միգրացիոն մարմիններում՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո։ Ինքը ՝ արդարադատության նախարարը, հայտարարել է, որ օրենքի ուժով պաշտպանության տակ վերցված անձինք ստանում են փախստականի կարգավիճակ և փախստականների համար միջազգային իրավունքով երաշխավորված իրավունքներ: Շատերի մոտ հարց է առաջացել, իսկ ինչ՞ու ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ հավասարեցված փախստականի կարգավիճակին, այլ ոչ թե ուղղակիորեն փախստականի կարգավիճակ։

- Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից՝ մարդկանց զանգվածային ներհոսքի դեպքում՝ օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց խմբերին, որոնք հարկադրված լքել են պետության տարածքը համապատասխան իրենց քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության վայրի՝ համատարած բռնության, արտաքին ագրեսիայի, ներքին կոնֆլիկտների, մարդու իրավունքների զանգվածային խախտումների կամ հասարակական կարգը խախտող այլ լուրջ իրադարձությունների հետեւանքով:

Այս պրակտիկան լայնորեն կիրառվում է աբողջ աշխարհում և մեր օրենսդրության տրամաբանության շրջանակներում այն հանդիսանում է միջազգային պաշտպանության կիրառման և փախստականի կարգավիճակի ճանաչման հավաքական իրավական գործիք: Եվ քանի որ մենք Արցախի պարագայում ունեցել ենք հենց այսպիսի իրավիճակ՝ կոլեկտիվ հարկադրված տեղաշարժ, այն է ՝ մարդկանց զանգվածային ներհոսք, որոշում է կայացվել ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տալու մասին։ Հակառակ դեպքում, մեր հայրենակիցները ստիպված կլինեին անհատական կարգով դիմել փախստականի կարգավիճակ ստանալու և ապաստան տրամադրելու համար։ Դա կարող է բավականին երկար ժամանակ իրավական անորոշություն առաջացնել:

Կառավարության որոշման շրջանակներում ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձանց կտրամադրվի ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու վկայական: Այն նաև հիմք կհանդիսանա, որպեսզի փախստականները կարողանան լիարժեք օգտվել օրենքով սահմանված իրենց իրավունքներից և պարտականություններից։

Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու համար նախատեսված փաստաթուղթ կշարունակեն մնալ "070" ծածկագրով  կապույտ անձնագրերը, որոնք ժամանակին տրվել են Լեռնային Ղարաբաղի բնակիչներին որպես travel document [ճամփորդական փաստաթուղթ]:

- 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո օկուպացված Շուշիի և Հադրութի բնակիչները Հայաստանի կառավարությունից պահանջում էին իրենց տալ փախստականի կարգավիճակ, որպեսզի կարողանան պաշտպանել իրենց իրավունքները։ Այն ժամանակ նրանց մերժեցին, հիմնավորելով, որ այդ կարգավիճակն իրենց նկատմամբ կիրառելի չէ ։ Այսօր, ինչպես հասկանում եմ, նրանք նույնպես գտնվում են Հայաստանի Հանրապետության ժամանակավոր պաշտպանության ներքո։ Ի՞նչ է փոխվել:

- Այն ժամանակ դա պայմանավորված էր 1951 թվականի Ժնևի կոնվենցիայի 1-ին հոդվածի E կետի դրույթներով, որն ասում է, որ փաստաթղթի դրույթները չեն տարածվում "այն անձանց վրա, որոնց համար երկրի իրավասու իշխանությունները, որտեղ նրանք բնակվում են, ճանաչում են այդ երկրի քաղաքացիության հետ կապված իրավունքներն ու պարտականությունները":

Մի շարք պատճառներով մենք ներկայումս ունենք մի իրավիճակ, որն արմատապես տարբերվում է 2020 թվին եղածից։ Նախ, մարդկանց զանգվածային ներհոսքի այս փաստը։ Իհարկե, 44-օրյա պատերազմից հետո ևս արձանագրվել է բռնի տեղահանվածների ելք, որին, սակայն, հաջորդեց վերադարձողների հետադարձ հոսքը դեպի Ստեփանակերտ և Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրեր, որոնք չէին անցել Ադրբեջանի վերահսկողության տակ: Բացի այդ, հստակ պատկերացում կար, թե ուր կարող են վերադառնալ տեղահանվածները, այսինքն, նրանց վերադարձի հնարավորությունն իրատեսական էր։ Իսկ այսօր այդ հնարավորությունը, համենայն դեպս, կարճաժամկետ հեռանկարում իրատեսական չէ։ Ուստի, տվյալ պայմաններում Կոնվենցիայի դրույթները կիրառելի են նաև քաղաքացիների այդ խմբի նկատմամբ:

- Ռազմական գործողություններն սկսվելուց տաս օր անց, հակամարտության 30 տարվա ընթացքում առաջին անգամ և Բաքվի հրավերով, ՄԱԿ-ի առաքելությունն այցելեց Լեռնային Ղարաբաղ: Առաքելությունը տարածաշրջան ժամանեց հոկտեմբերի 1-ին, որտեղ արդեն, փաստորեն, տեղացի հայ բնակիչներ չէին մնացել։ Եվ, ամփոփելով Ադրբեջանում ՄԱԿ - ի մշտական համակարգողի ղեկավարությամբ անցկացված մեկօրյա այցի արդյունքները, առաքելությունը նշել է, որ ոչ տեղի բնակչության շրջանում հարցվածներից (թվերը վերցվել են, ինչպես ասում են, "առաստաղից" ՝ 50-1000 հայ), ոչ էլ իրենց, այսպես կոչված, "զրուցակիցներից" նրանք, իբր, վերջին հրադադարի կնքումից հետո խաղաղ բնակիչների նկատմամբ բռնություն գործադրելու մասին որևէ հաղորդում չեն լսել։ Իբր, չեն հայտնաբերվել նաև քաղաքացիական և գյուղատնտեսական ենթակառուցվածքների վնասվածքներ կամ ավերածություններ, թեև Ստեփանակերտից ստացված կադրերը միանգամայն հակառակի մասին են խոսում: Արդյո՞ք այդ հորինվածքը չի կարող լինել հիմք, որպեսզի միջազգային կազմակերպությունները և հենց նույն ՄԱԿ-ը մերժեն արցախցիների փախստականի կարգավիճակի ճանաչումը:

- Համապատասխան բոլոր միջազգային կազմակերպությունները, հենց նույն ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, համաձայնել են, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները կարող են ճանաչվել որպես փախստական: Քաղաքացիների զանգվածային վերաբնակեցման օրերին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպ Գրանդին անձնապես արձանագրել է "refugee situation": (Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Ֆիլիպո Գրանդին հայտարարեց, որ Ղարաբաղից Հայաստան է ժամանել արդեն ավելի քան 100 հազար փախստական, և կոչ արեց միջազգային հանրությանը շտապ աջակցություն ցուցաբերել փախստականներին և նրանց ընդունող կողմերին - խմբ.):

- Պարոն Ղազարյան, Դուք ասացիք, որ փախստականի կարգավիճակ ունեցող արցախցիների կապույտ անձնագրերը մնում են որպես ճամփորդական փաստաթուղթ: Մինչդեռ, միջազգային իրավունքի որոշ փորձագետներ կարծում են, որ Հայաստանի Հանրապետության կապույտ անձնագրերով արցախցիները, որոնք որոշել են օգտվել փախստականի կարգավիճակից երկրի սահմաններից դուրս, կարող են խնդիրների բախվել: Չէ որ կապույտ անձնագրի հիման վրա իր երկիր մուտք գործելու թույլտվություն տված օտար պետությունը դրա տիրոջը կդիտարկի որպես Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացի։ Արտերկրում հաշվի չեն առնելու այն հանգամանքը, որ "070" կոդով անձնագրերը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին տրվել են բացառապես որպես ճամփորդական փաստաթուղթ։ Իսկ դա նշանակում է, որ այդ մարդիկ չեն կարողանա իրացնել փախստականների համար օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիաներով նախատեսված իրավունքների ողջ ծավալը։ Արդյո՞ք դա այդպես է:

- Ես կփորձեմ ցրել այդ թյուրըմբռնումը։ Տեսեք, մենք ունենք պետություն, որտեղ անձին վտանգ է սպառնում։ Կա երկրորդ երկիր, որը դարձել է առաջին անվտանգ երկիրը, որտեղ տվյալ անձը ստացել է պաշտպանություն։ Տեղափոխվելով երրորդ երկիր և այնտեղ նույնպես միջնորդելով  պաշտպանություն ստանալ, վերջինս, ուսումնասիրելով նախապատմությունը, կհայտարարի, որ անձն արդեն պաշտպանություն է ստացել երկրորդ երկրում, ինչը նշանակում է, որ ներկա երկրում գտնվելը և պաշտպանություն որոնելը ոչ այլ ինչ է, քան՝ սխալ: Արդյունքում՝ նրան կվերադարձնեն այն երկիր, որտեղ նա գտնվում էր անվտանգության մեջ։

- Այսինքն ՝ այս տրամաբանության շրջանակում ստացվում է, որ ապաստան փնտրելու նպատակով Հայաստանից արցախցիների արտասահման զանգվածային արտահոսքի մասին առանձնապես մտահոգվելու առիթ չի՞ լինի:

- Միանգամայն ճիշտ է։ Նույնիսկ, եթե վերցնենք հենց Հայաստանի քաղաքացիներին, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին, ապա այլ պետության պաշտպանության համար դիմելիս անձը պարտավոր է ներկայացնել իր քաղաքացիության երկրում որոշակի ռասայական, կրոնական, ազգային, սոցիալական խմբի պատկանելու կամ քաղաքական համոզմունքների համար հետապնդման ենթարկվելու հիմնավոր մտավախություններ: Եթե՝ ոչ, ապա տվյալ տեղաշարժը կդիտարկվի ոչ թե որպես պաշտպանության որոնում, այլ երկրորդային միգրացիոն տեղաշարժ, և նրան պետք է վերադարձնեն այն երկիրը, որտեղից նա արտագաղթել է։

Ընդ որում, իհարկե, երրորդ երկիրն իրավունք ունի ինքնուրույն որոշել՝ հավանություն տալ ապաստանի խնդրագրին, թե՝ ոչ։ Չի բացառվում, որ նման դեպքեր կարող են լինել, բայց, ինչպես վերջերս մեզ հաղորդել են եվրոպական գործընկերները ՀՀ-ԵՄ հետընդունման հարցերի համատեղ կոմիտեի նիստում, Հայաստանից փախստականի կարգավիճակ տրամադրելու և ապաստան ստանալու տարեկան շուրջ 2 հազար դիմումների 96% - ը մերժում է ստանում։

- Եթե դեմ չեք, վերադառնանք կապույտ անձնագրերին... Կառավարությունն արցախցիներին առաջարկել է ՀՀ քաղաքացիություն ստանալ: Հասարակայնությունը հարցնում է. միթե՞  կապույտ անձնագրի առկայությունն արդեն դե-յուրե չի նշանակում ՀՀ քաղաքացիություն։ Իսկ իրավագետները հետաքրքրվում են՝ եթե ոչ, ապա ի՞նչ հիմքով են այդ փաստաթղթերը տրամադրվել Արխացի բնակիչներին։ Ինչպես ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հայտարարել են նրանցից շատերը, Արցախի Հանրապետության բնակիչների կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու վերաբերյալ ոչ մի նորմատիվ իրավական ակտ չի ընդունվել. անձնագրերն, իբր, տրվել են 1991թ. Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ այն ժամանակվա ներքին գործերի նախարարների միջև բանավոր համաձայնության հիման վրա:

- Կրկնեմ։ Կապույտ անձնագրերը Հայաստանի կողմից տրամադրվել են Լեռնային Ղարաբաղի բնակչությանը որպես ճամփորդական փաստաթուղթ, այլ ոչ թե՝ քաղաքացիություն հավաստող վկայական: Համապատասխան դիրքորոշում ՀՀ կառավարությունը ներկայացրել է նաև ՄԻԵԴ ՝ "Չիրագովն ընդդեմ Հայաստանի" գործի շրջանակում, որի վերաբերյալ վճիռը դատարանը կայացրել է 2007 թվականին: Եվ ՄԻԵԴ-ը որոշում կայացնելիս հղում է կատարել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի միջև 1999 թվականի փետրվարի 24-ի համապատասխան համաձայնագրին: Այսինքն, համաձայնությունը բանավոր չէ, և այն կա փաստաթղթի տեսքով։

- Որոշ փորձագետներ կարծում են, որ կապույտ անձնագրում գրանցման մասին կնիքի առկայությունը կարող էր "լիարժեք" դարձնել "070" կոդով անձնագիրը, եւ քաղաքացիության եւ նոր փաստաթղթի տրամադրման գործընթացի համար լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չէր լինի:

- Իսկ ի՞նչ իրավական հիմքով կարող է պետությունը մարդուն դարձնել ՀՀ քաղաքացի: Դա չի կարելի անել ՝ փոխելով նրա անձնագրի գրանցման մասին կնիքը։ Չէ որ Հայաստանի քաղաքացիություն ձեռք են բերում, առաջին հերթին, քաղաքացիության ճանաչման հիմքով։ Մասնավորապես, 1995 թվականին ընդունված "ՀՀ քաղաքացիության մասին" օրենքի համաձայն, ՀՀ քաղաքացի են ճանաչվում ՀԽՍՀ այն բնակիչները, ովքեր մշտապես բնակվում են նրա տարածքում և ունեն ԽՍՀՄ անձնագրեր: Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը չի համապատասխանում այդ կատեգորիային։

Հայաստանի Հանրապետության քաղաքացի է ճանաչվում նաև այն երեխան, անկախ ծննդյան վայրից, որի ծնողները նրա ծննդյան պահին հանդիսացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:

ՀՀ քաղաքացիություն են ընդունում նաև քաղաքացիություն շնորհելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրին համապատասխան: Այս համատեքստում, իրավական տեսանկյունից, Արցախի Հանրապետության բնակիչներին Հայաստանի քաղաքացիության տրամադրումն առանց սույն պահանջների պահպանման հնարավոր չի թվում:

- Այդ դեպքում ծագում է հիմնավոր հարց՝ գոնե ինձ համար. եթե այդ որոշման հեղինակները ինչ-ինչ պատճառներով այդ պահին ձեռնպահ են մնացել արցախցիներին ՀՀ քաղաքացու "լիարժեք" անձնագիր տրամադրելուց, ապա ինչու չի կայացվել ՀՀ հատուկ անձնագիր տրամադրելու մասին որոշում, որը տրվում է  հայկական ծագումով օտարերկրացիներին, ինչպես նաև երկրում տնտեսական կամ մշակութային գործունեություն ծավալող այլ օտարերկրյա անձանց եւ թույլ է տալիս ազատ մուտք գործել ՀՀ տարածք և ապրել առանց մուտքի վիզայի: Հատուկ կացության կարգավիճակ ունեցող այդ անձինք ունեն ՀՀ քաղաքացիներին հավասար իրավունքներ և պարտականություններ, բացառությամբ ընտրություններին մասնակցելու իրավունքի և հողի սեփականության իրավունքի:

- Չեմ կարող իմանալ։

- Ձեր նշած 105,577 բռնի տեղահանվածներից քանի՞սն են արդեն դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, հաշվի առնելով, որ գործընթացը մեկնարկել է միայն նոյեմբերի 6-ին:

- Առաջին շաբաթվա ընթացքում քաղաքացիություն ստանալու համար դիմել է մի քանի տասնյակ մարդ, հարյուրի դեռ չի հասնում։ Իսկ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրամադրելու մասին փաստաթուղթ ստացել է ավելի քան 250 բռնի տեղահանված։

- Ըստ երևույթին, Արցախից բռնի տեղահանվածներն այսօր կանգնած են երկընտրանքի առաջ. որն ընտրել ՝ փախստականի կարգավիճակ, թե՞ քաղաքացիություն: Ի՞նչ կտա դա նրանց, և ինչի՞ց նրանք կարող են զրկվել։

- Իրավունքների առումով փախստականները ձեռք են բերում գրեթե նույն իրավունքները, ինչ երկրի քաղաքացիները, բացառությամբ քաղաքական իրավունքների, այսինքն, ընտրելու և ընտրվելու, պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքի: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, իհարկե, նրանք կարող են մասնակցել՝ տվյալ համայնքում մեկ տարվա հաշվառման առկայության դեպքում։ Նրանք նաեւ չեն ծառայում բանակում։

Կարգավիճակը նրանց տալիս է նաև փախստականների համար նախատեսված սոցիալական աջակցությունից օգտվելու օրինական հնարավորություն, այդ թվում ՝ կենսաթոշակ ստանալու իրավունք և այլն:

Միեւնույն ժամանակ, նշեմ, որ շատ բան կախված է նաև աջակցության ծրագրի համապատասխան "դիզայնից", չէ որ ՀՀ իշխանությունների կողմից մշակվող և իրականացվող այդ բնույթի շատ ծրագրեր նախատեսված են բռնի տեղահանվածների համար՝ անկախ կարգավիճակից: Անգամ վերաբնակիչների կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո նրանք շարունակում են մնալ տվյալ մարդասիրական ծրագրերի շահառուներ։

ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելը նրանց հնարավորություն է տալիս օգտվել երկրի սահմանադրությամբ նախատեսված բոլոր "էքսկլյուզիվ" իրավունքներից և ազատություններից:

Ընդ որում, ինչը կարևոր է, գույքային իրավունքները մարդու իրավունքների անբաժանելի մասն են, և դրանք որևէ կերպ կապված չեն քաղաքացիության կամ կարգավիճակի առկայության հետ: Ամեն դեպքում, նրանք հնարավորություն կունենան դիմել միջազգային դատարաններ և տրիբունալներ և փոխհատուցում պահանջել կորցրած տան և գույքի դիմաց:

- Մինչդեռ, արցախցիների շրջանում մտավախություն կա այն առնչությամբ, որ փախստականի կարգավիճակ ունեցող անձանց կարող են վերադարձնել Արցախ, եթե փախստականների խմբի ծագման երկրում իրավիճակի կարգավորման "հիմնավոր" նախադրյալներ առաջանան, կամ վերանան այն հանգամանքները, որոնց պատճառով նրանք ճանաչվել են փախստական: Կան նաև այնպիսիք, ովքեր կարծում են, որ ՀՀ քաղաքացիությունն ապագայում խոչընդոտ է դառնալու որպես քաղաքական իրավունքների կրողներ Արցախ վերադառնալու համար։ Դա կարող է նաև խաչ քաշել Արցախի ժողովրդի ինքնորոշման հույսերի վրա։

- Միջազգային բոլոր փաստաթղթերում վերադարձի իրավունքի իրացումը ենթադրում է, առնվազն, երեք պայմանի առկայություն.  կամավորություն, անվտանգություն և արժանապատվություն: Իսկ նրանց, ովքեր կարծում են, թե, ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, Լեռնային Ղարաբաղի բնակչությունը դրանով իսկ հրաժարվում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր իրավունքներից, խորհուրդ եմ տալիս ուսումնասիրել Բոսնիայի օրինակը։

ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Геворг
Добрый день я из Арцаха . скажу чесно вы все только говорите что памагаитье но не чего не делаете . хотите знать я скажу мои номер 37495396754
Ира Григорян
Мы с сестрой приехали в Арцах 2018году ,купили квартиру, получили паспорта в Ереване ,прописались в г.Степанакерте в своей квартире и жили до 26 сентября 2023года,т.е. до вынужденного переселения. Теперь мы 2 месяца ходим по инстанция и не можем получить статус беженца. Можно ли с вами очно встретиться и можете ли вы нам помочь Все документы при нас. Мы оказались в очень тяжелой ситуации. Тел.37443219750. Спасибо.

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններՀայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ
Փաստաբան. Իրավապահների կողմից բիրտ ուժի կիրառումը փաստացի սանկցավորվել է անձամբ կառավարության ղեկավարի կողմիցՓաստաբան. Իրավապահների կողմից բիրտ ուժի կիրառումը փաստացի սանկցավորվել է անձամբ կառավարության ղեկավարի կողմից
Իրավապահները բերման են ենթարկել անհնազանդության ակցիաների մասնակիցներինԻրավապահները բերման են ենթարկել անհնազանդության ակցիաների մասնակիցներին
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համարConverse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Երևանում ընթացել են անհնազանդության ակցիաներ. մասնակիցները փակել են մի շարք փողոցներԵրևանում ընթացել են անհնազանդության ակցիաներ. մասնակիցները փակել են մի շարք փողոցներ
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Հանրապետության հրապարակում ընթանում է հերթական համազգային հանրահավաքը. ելույթ ունեցողները կոչ են անում պայքարել ազգային ինքնության համարՀանրապետության հրապարակում ընթանում է հերթական համազգային հանրահավաքը. ելույթ ունեցողները կոչ են անում պայքարել ազգային ինքնության համար
Մարագոս. Առայժմ վաղ է խոսել ԵՄ Խաղաղության հիմնադրամի գծով Հայաստանին օգնության մանրամասների մասինՄարագոս. Առայժմ վաղ է խոսել ԵՄ Խաղաղության հիմնադրամի գծով Հայաստանին օգնության մանրամասների մասին
Արդյո՞ք Փաշինյանին իմփիչմենտ է սպասվումԱրդյո՞ք Փաշինյանին իմփիչմենտ է սպասվում
ՀՀ ԱԳՆ ղեկավար. Մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. մենք կարող ենք առաջ գնալ՝ ապաշրջափակել տարածաշրջանում տրանսպորտային կապուղիներըՀՀ ԱԳՆ ղեկավար. Մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. մենք կարող ենք առաջ գնալ՝ ապաշրջափակել տարածաշրջանում տրանսպորտային կապուղիները
ՔԿ - ն հաղորդում է Երևանում բողոքի ակցիայի երկու մասնակիցների մոտ ծալովի դանակներ հայտնաբերելու մասինՔԿ - ն հաղորդում է Երևանում բողոքի ակցիայի երկու մասնակիցների մոտ ծալովի դանակներ հայտնաբերելու մասին
Ռուսաստանցի փորձագետը նշել է այն երկընտրանքը, որի առջև կանգնած է Հայաստանի ժողովուրդըՌուսաստանցի փորձագետը նշել է այն երկընտրանքը, որի առջև կանգնած է Հայաստանի ժողովուրդը
Հայաստանի վարչապետի պաշտոնի հավակնություն չունեմՀայաստանի վարչապետի պաշտոնի հավակնություն չունեմ
Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքովԲողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով
Արքեպիսկոպոս. Ճշմարտության համար պայքարի կիզակետում պետք է լինի հայ երիտասարդությունը՝ ի դեմս ուսանողությանԱրքեպիսկոպոս. Ճշմարտության համար պայքարի կիզակետում պետք է լինի հայ երիտասարդությունը՝ ի դեմս ուսանողության
Օսկանյան․ Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժման վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ ՍրբազանըՕսկանյան․ Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժման վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը
Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ "Կամազ" վարած անձի նկատմամբ
Հայաստանն անցել է Եվրատեսիլի եզրափակիչՀայաստանն անցել է Եվրատեսիլի եզրափակիչ
Հայաստանի գլխավոր դատախազությունն առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձին հանձնել է ԳԴՀ իրավասու մարմիններինՀայաստանի գլխավոր դատախազությունն առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձին հանձնել է ԳԴՀ իրավասու մարմիններին
Խորհրդարանական ընդդիմությունը պատրաստ է աջակցել վարչապետ Փաշինյանի իմպիչմենտի ընթացակարգինԽորհրդարանական ընդդիմությունը պատրաստ է աջակցել վարչապետ Փաշինյանի իմպիչմենտի ընթացակարգին
Բողոքի շարժման առաջնորդ. Մեր պայքարը պայքար է հանուն ճշմարտության, և այդ պայքարի հիմնական կրողն ուսանողությունն էԲողոքի շարժման առաջնորդ. Մեր պայքարը պայքար է հանուն ճշմարտության, և այդ պայքարի հիմնական կրողն ուսանողությունն է
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունն անվճար իրավաբանական օգնություն կտրամադրի այն ուսանողներին, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն անհնազանդության  խաղաղ գործողություններ իրականացնելու պատճառով «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունն անվճար իրավաբանական օգնություն կտրամադրի այն ուսանողներին, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն անհնազանդության  խաղաղ գործողություններ իրականացնելու պատճառով 
Բագրատ Սրբազանը Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ է տվել՝ հրաժարական տալու համարԲագրատ Սրբազանը Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ է տվել՝ հրաժարական տալու համար
Հանրապետության հրապարակում հանրահավաքը մեկնարկել է համընդհանուր աղոթքովՀանրապետության հրապարակում հանրահավաքը մեկնարկել է համընդհանուր աղոթքով
Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին․ մինչև մենք հրապարակ հասնենք՝ դուք որոշում կայացնելու ժամանակ ունեքԲագրատ Սրբազանը՝ իշխանություններին․ մինչև մենք հրապարակ հասնենք՝ դուք որոշում կայացնելու ժամանակ ունեք
Հայաստանի արտգործնախարարը տարածաշրջանային հարցեր է քննարկել Կանադայի իր գործընկերոջ հետՀայաստանի արտգործնախարարը տարածաշրջանային հարցեր է քննարկել Կանադայի իր գործընկերոջ հետ
Թույլ մի տվեք ոստիկանության կողմից ուժի կիրառում, կոչ է արել ոստիկանապետըԹույլ մի տվեք ոստիկանության կողմից ուժի կիրառում, կոչ է արել ոստիկանապետը
Իշխանափոխությունից հետո, այսպես կոչված, սահմանազատմանը մասնակցած բոլոր մարդիկ կանգնելու են դատարանի առաջ․ Ավետիք ՉալաբյանԻշխանափոխությունից հետո, այսպես կոչված, սահմանազատմանը մասնակցած բոլոր մարդիկ կանգնելու են դատարանի առաջ․ Ավետիք Չալաբյան
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունն իրավական աջակցություն կտրամադրի խաղաղ հավաքին մասնակցելու համար աշխատանքից ազատված քաղաքացիներին«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունն իրավական աջակցություն կտրամադրի խաղաղ հավաքին մասնակցելու համար աշխատանքից ազատված քաղաքացիներին
Սա անթաքույց ռևանշիզմ է, պատմական հիշողությունից, ինքնիշխանությունից և բուն հայրենիքից մեզ զրկելու ձգտում։ Սա մեծամասամբ 2018 թվականի պետական հեղաշրջման հետևանքն է. ՊՆ նախկին ղեկավարՍա անթաքույց ռևանշիզմ է, պատմական հիշողությունից, ինքնիշխանությունից և բուն հայրենիքից մեզ զրկելու ձգտում։ Սա մեծամասամբ 2018 թվականի պետական հեղաշրջման հետևանքն է. ՊՆ նախկին ղեկավար
Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ պետություն․Կազմակերպության աղբյուրՀայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ պետություն․Կազմակերպության աղբյուր
Պուտինն ու Փաշինյանը համաձայնեցրել են Ռուսաստանի զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերիցՊուտինն ու Փաշինյանը համաձայնեցրել են Ռուսաստանի զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից
Հայաստանի քաղաքացիները հավաքվում են Երևանի տարբեր հատվածներում ՝ երթով Հանրապետության հրապարակ գնալու համարՀայաստանի քաղաքացիները հավաքվում են Երևանի տարբեր հատվածներում ՝ երթով Հանրապետության հրապարակ գնալու համար
Պեսկովը կոչ է արել չչափազանցել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բարդություններըՊեսկովը կոչ է արել չչափազանցել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բարդությունները
Ընդդիմադիր շարժման առաջնորդն ուժային կառույցներին նախազգուշացնում է հակաիրավական գործողություններ կատարելու համար պատասխանատվության մասինԸնդդիմադիր շարժման առաջնորդն ուժային կառույցներին նախազգուշացնում է հակաիրավական գործողություններ կատարելու համար պատասխանատվության մասին
Կաթողիկոս. Թոթափենք վախի ու անտարբերության կործանարար զգացումները, լինենք միակուռ ու միաբանԿաթողիկոս. Թոթափենք վախի ու անտարբերության կործանարար զգացումները, լինենք միակուռ ու միաբան
Երևանում մեկնարկել է Երևանում մեկնարկել է "Անմահ գնդի" երթը
Կառավարող ուժ. Բարձրագույն մակարդակում հաստատվել է «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումըԿառավարող ուժ. Բարձրագույն մակարդակում հաստատվել է «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումը
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը գալիս է Երևան՝ Հանրապետության հրապարակում համաժողովրդական հանրահավաքի
Արցախի ղեկավարությունն այցելել է Արցախի ղեկավարությունն այցելել է "Եռաբլուր" զինվորական պանթեոն
 Հայաստանի ԱԱԾ-ը և ՆԳՆ-ը նախազգուշացրել են  Հայաստանի ԱԱԾ-ը և ՆԳՆ-ը նախազգուշացրել են "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման մասնակիցներին
Հայաստանում նշում են ՀՄՊ հաղթանակի 79-րդ տարեդարձըՀայաստանում նշում են ՀՄՊ հաղթանակի 79-րդ տարեդարձը
Կրեմլում կայացել են Փաշինյան-Պուտին բանակցություններԿրեմլում կայացել են Փաշինյան-Պուտին բանակցություններ
Էրդողան. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվիԷրդողան. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի
Դեսպան. ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանըԴեսպան. ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը
Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը․ ՀՀ ԱԳՆՀայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը․ ՀՀ ԱԳՆ
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն էԿոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
ANCA. Բայդենն ու Բլինքենը, ովքեր օգնել են Ադրբեջանին Արցախում ցեղասպանություն իրականացնել, հիմա  էլ օգնում են Ալիևին ամրագրել այդ հանցագործությունըANCA. Բայդենն ու Բլինքենը, ովքեր օգնել են Ադրբեջանին Արցախում ցեղասպանություն իրականացնել, հիմա  էլ օգնում են Ալիևին ամրագրել այդ հանցագործությունը
Կարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցումԿարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել "i"-ի վրա
Փաշինյանի աշխատակազմից պատասխանել են Բագրատ ՍրբազանինՓաշինյանի աշխատակազմից պատասխանել են Բագրատ Սրբազանին
Սիյարտո. Բուդապեշտը ԵՄ-ում նախագահության շրջանակներում լրացուցիչ հնարավորություններ կփնտրի հարաբերությունների կարգավորման հարցում Երեւանին եւ Բաքվին աջակցելու համարՍիյարտո. Բուդապեշտը ԵՄ-ում նախագահության շրջանակներում լրացուցիչ հնարավորություններ կփնտրի հարաբերությունների կարգավորման հարցում Երեւանին եւ Բաքվին աջակցելու համար
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զգուշավոր լավատեսությամբ է սպասում Բաքվի գործընկերոջ հետ Ալմաթիում կայանալիք հանդիպմանըՀայաստանի ԱԳՆ ղեկավարը զգուշավոր լավատեսությամբ է սպասում Բաքվի գործընկերոջ հետ Ալմաթիում կայանալիք հանդիպմանը
Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն "ոչ" է ասում Հայաստանի ներսում և նրա սահմաններից դուրս միակողմանի զիջումների օգտին հանդես եկող ուժերին
Կառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունըԿառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունը
Ալեն Սիմոնյան. Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն 2026 թվականին՝ ԱԺ ընտրությունների արդյունքումԱլեն Սիմոնյան. Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն 2026 թվականին՝ ԱԺ ընտրությունների արդյունքում
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված ՇուշիԱդրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին