Արմինֆո. Լեռնային Ղարաբաղից հեռացած մարդիկ իրավունք ունեն վերադառնալ տուն։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտաամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը, պատասխանելով այն հարցին, թե Պետդեպարտամենտի ներկայացուցիչներն Արցախի վերաբերյալ ինչ ցուցմունքներ են մտադիր տալ Կոնգրեսում, և արդյոք այդ հակամարտությունը երջանիկ ավարտ ունի:
"Ես ելույթ չեմ ունենալու վաղը կայանալիք լսումներին, բայց ես կասեմ, որ մենք նախկինի պես կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղից հեռացած մարդիկ իրավունք ունեն վերադառնալ տուն՝ եթե ցանկանան, եւ դա իրավունք է, որը պետք է պաշտպանել", - ասել է նա: