Արմինֆո. Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ միասին պահանջել ենք ազատ արձակել Ադրբեջանում պահվող 55 հայ քաղբանտարկյալներին: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը:
"Շնորհակալություն Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին, ինչպես նաև օրենսդիրներ Քսավիե Բերտրանին և Ֆրանսուա Քսավիե Բելամիին՝ աջակցության համար",- գրել է Փափազյանը (Հայաստանում գործող իշխանությունների կողմից անցանկալի անձ է հայտարարվել երկրում -խմբ.):
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ: