Արմինֆո. Երևանի կենտրոնի բեռնաթափմանն ուղղված համալիր ծրագրի շրջանակում նոյեմբերի 13-ից Խանջյանից մինչև Սարյան և Գրիգոր Լուսավորչից մինչև Կորյուն հատվածներում, որը ներառում է շուրջ 40 փողոց և պողոտա, կարգելվի երթևեկությունը՝ առավելագույն զանգվածը 2.5 տոննա բեռնատարների համար:
Երեւանի քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն, սահմանափակումները կգործեն առավոտյան 07:00-ից մինչև 21:00-ն: «Տուգանքներից խուսափելու համար, հորդորում ենք հետևել ճանապարհային նշաններին», - ընդգծվում է հաղորդագրությունում:
Հավելենք նաև, որ սույն կանոնի խախտման համար տուգանքը կազմում է 5000 դրամ: