Արմինֆո. Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը միջազգային դերակատարների ուշադրությունը կրկին հրավիրել է հայերի և ադրբեջանցիների համատեղ բնակության անհնարինության վրա հրապարակելով օկուպացված Ստեփանակերտում քանդված Ստեփան Շահումյանի արձանի կադրերը:
"Մենք հայտարարել ենք, որ Ադրբեջանի իշխանության ներքո, Ալիևի ստեղծած հասարակությունում, որը ա բորբոքված է հայատյացությամբ, Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու հնարավորություն չկա։ Ալիևն իր յուրաքանչյուր քայլով ապացուցում է մեր ճշմարտացիությունը։ Դուք գոնե հիմա հասկանու՞մ եք", - հարցրել է նա՝ դիմելով Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին եւ Ռուսաստանի ԱԳՆ-ին։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ