Arminfo.info



 Երեթշաբթի, 7 Նոյեմբերի 2023 18:42
Նաիրա Բադալյան

Ժամանակին Արցախի Հանրապետության բնակիչների կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու մասին որևէ նորմատիվ իրավական ակտ չի ընդունվել. Գևորգ Դանիելյան

Ժամանակին Արցախի Հանրապետության բնակիչների կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու մասին որևէ նորմատիվ իրավական ակտ չի ընդունվել. Գևորգ Դանիելյան

Արմինֆո. Արցախից տեղահանված անձանց փախստականի կարգավիճակ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիություն շնորհելը չի կարող խոչընդոտ հանդիսանալ ապագայում Արցախի սուբյեկտայնության ճանաչման համար: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է իրավաբանական գիտությունների դոկտոր, Հայաստանի արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:

 

- Հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել այն մասին, որ Հայաստանը ժամանակավոր պաշտպանության տակ է վերցնում այն անձանց, ովքեր գտնվում են Հայաստանում կամ նրա սահմաններից դուրս, որոնց հաշվառման վերջին հասցեն եղել է Լեռնային Ղարաբաղը, կամ նրանք փաստացի բնակվել են այնտեղ և գրանցվել են Հայաստանի միգրացիոն մարմիններում՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո։ Ինքը ՝ արդարադատության նախարարը, հայտարարել է, որ օրենքի ուժով պաշտպանության տակ վերցված անձինք ստանում են փախստականի կարգավիճակ և փախստականների համար միջազգային իրավունքով երաշխավորված իրավունքներ: Շատերի մոտ հիմնավոր հարց է առաջացել, իսկ ինչու՞ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, որը հավասարեցվում է փախստականի կարգավիճակին, այլ ոչ թե, ուղղակի, փախստականի կարգավիճակ: Ի՞նչ եք մտածում այս մասին:

 

- Ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձինք իրենց կարգավիճակով ոչ թե հավասարեցվում են փախստականներին, այլ հենց ճանաչվում են փախստականներ (այս դրույթը հստակ ամրագրված է «Փախստականների և ապաստանի կարգավիճակի մասին» օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասով): Ցավոք, պատասխանատու պաշտոնյաների թյուրըմբռնման արդյունքում արված մեկնաբանություններն են այսպիսի անհարկի շփոթի տեղիք տվել: Ստեղծված բարդ ու հակասական բարոյահոգեբանական մթնոլորտում, երբ Հայաստանի իշխանությունները, մտացածին պատճառաբանություններով խուսափում են Արցախի նկատմամբ ագրեսիան և արցախահայության նկատմամբ բացահայտ իրականացված ցեղասպանությունը ճանաչելուց, Կառավարության նշված որոշումը ինչ որ տեղ կարելի է համարել փոխզիջումային տարբերակ, քանզի դրանով գոնե արձանագրվեց, որ արցախահայությունը ոչ թե կամավոր է տեղափոխվել Հայաստան, այլ Ադրբեջանի կողմից համակարգված բռնությունների արդյունքում:

 

Ընդ որում, հավելեմ, որ այն փոխզիջումային լուծում լինելով հանդերձ, շրջանցում է մի քանի առանցքային խնդիրներ.

 

ա) անտեսվում է այդ մարդկանց պատճառված վնասը արձանագրելու և հետագայում սահմանված կարգով միջազգային դատական ատյաններին դիմելու անհրաժեշտությունը: Սա առավել կարևորվում է՝ հաշվի առնելով այն, որ տարածվում են տեսանյութեր, թե ինչպես են ադրբեջանցիները թալանում արցախցիների ունեցվածքը, տները և այլն: Եվ այս համատեքստում դեռ իրենք են հոխորտում դատի տալ Հայաստանին,

 

բ) արհեստավարժ մասնագետների մի հսկայական հատված արհեստականորեն զրկվում է ողջամտորեն հանրային ծառայության մեջ ներգրավելու հնարավորությունից. արդեն հստակ տեղեկություններ կան, որ անգամ դատավորներ են լքել Հայաստանը, մինչդեռ՝ մենք ունենք այդպիսի կադրերի սուր կարիք,

 

գ) քննություն չի տարվում պարզելու այդ մարդկանց նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու բոլոր հանգամանքները և այլն:

 

- Եվ, այնուամենայնիվ, ի՞նչ է տալիս այդ կարգավիճակն արցախցիներին:

 

- Նախ, ինչպես արդեն ասացի, դե յուրե հավաստվում է, որ այդ մարդիկ ենթարկվել են համատարած բռնության, ուղղակի անտեսվեում է նրանց ցեղասպանության զոհեր ճանաչելու հանգամանքը: Մյուս կողմից, իրենք ձեռք են բերում փախստականների համար նախատեսված սոցիալական աջակցությունից օգտվելու իրավական հնարավորություն, այդ թվում՝ կենսաթոշակ ստանալու իրավունք և այլն: Իհարկե, այս կարգավիճակը բացառում է հանրային ծառայության անցնելը, սակայն դրա համար էլ հարկ է պարզեցված եղանակով լուծել նրանց քաղաքացիության հարցը:

 

- Արդյո՞ք այլ երկրի քաղաքացիություն ստանալը հեշտացնում է փախստականի կարգավիճակի առկայությունը: Եթե այո, ապա այդ դեպքում արդյո՞ք ՀՀ-ն պետք է զգուշանա Հայաստանից արցախցիների զանգվածային արտագաղթից:

 

- Փախաստականի կարգավիճակը երկիրը լքելու գուցե քողարկված խթան է, սակայն մեծ հաշվով, այդպիսի կարգավիճակ իրենք կարող են ձեռք բերել նաև այլ երկրներում՝ առանց այս որոշման էլ: Ուստի առաջնահերթ պետական քաղաքականությունը չպետք է նպաստի երկիրը լքելուն, օրինակ՝ չպետք է խրախուսվի սոցիալական ցանցերում համատարած ատելության խոսքը, հնարավորինս սրտացավ լինեն նրանց սոցիալական աջակցության ծրագրերն իրացնելիս և այլն:

 

- Արցախի բնակիչներին ՀՀ կառավարությունն առաջարկել է նաև դիմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար: Ինչպես պարզաբանել է Հայաստանի ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը, կապույտ անձնագրերը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը տրամադրվել են որպես ճամփորդական փաստաթուղթ, այլ ոչ թե՝ քաղաքացիության մասին վկայական: Ղազարյանի խոսքով, Հայաստանի կառավարությունը համապատասխան դիրքորոշում է ներկայացրել նաև ՄԻԵԴ-ում "Չիրագովն ընդդեմ Հայաստանի" գործի շրջանակում, որի վերաբերյալ վճիռը դատարանը կայացրել է 2007 թվականին: Հայաստանի արդարադատության նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանն, իր հերթին, հայտարարել էր, որ 1991թ. համաձայնագիրը «միջպետական է եղել Հայաստանի և Արցախի այն ժամանակվա ներքին գործերի նախարարների միջև, որի հիման վրա այդ անձնագրերը (<070> կոդով) տրվել են Լեռնային Ղարաբաղի բնակիչներին որպես <ճամփորդական փաստաթուղթ>, այսինքն ՝ փաստաթուղթ, որով հնարավոր լինի դուրս գալ երկրից, ճանապարհորդել> ։ Միթե՞ «կապույտ անձնագրի» առկայությունը դե-յուրե եւ դե-ֆակտո և նրանց չի դարձնում ՀՀ քաղաքացի:

 

- Այո, ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու իրավական որևէ ակտ երբևէ չի ընդունվել, իսկ այդպիսի ակտ ընդունելու իրավասությունը վերապահված է բացառապես եկրի նախագահին: Իսկ անձնագրերը տրվել են Ձեր կողմից նշված համաձայնագրի հիմքով, ինչն արդեն բոլորովին այլ նշանակություն ու նպատակ ուներ: Մյուս կողմից, Արցախը ինքնիշխան պետություն է, որի քաղաքացիները, առաջին հերթին, հենց այդ պետության քաղաքացին են: Իհարկե, երկքաղաքացության սահմանադրական հիմքով կարելի էր ժամանակին նրանց ևս սահմանված կարգով շնորհել ՀՀ քաղաքացիություն: Մյուս կողմից, փախստականի կարգավիճակը, իմ խորին համոզմամբ, բնավ խոցելի չի դարձնում Արցախի սուբյեկտայնությունը: Վերջին հաշվով, խոսքը հենց Արցախի քաղաքացիություն ունեցող մարդկանց մասին է, որիշ բան, որ այս հանգամանքը հստակ արձանագրված չէ Կառավարության որոշմամբ:

 

Անձնագիրը պետք է համապատասխանի օրենսդրությամբ սահմանված ոչ միայն ձևանմուշին, այլև բոլոր ռեկվիզիտներին, վերջինիս գույնը վճռորոշ չէ, ուստի այն չի կարող դիտարկվել որպես ՀՀ քաղաքացիությունը հավաստող անձնագիր: Ողջ խնդիրն էլ այն է, որ պետք էլ չէ այդ անձնագրերը դիտարկել իբրև ՀՀ քաղաքացիությունը ճանաչելու բավարար հիմք, իրավաչափ եղանակն այն է, որ հենց Երկրի նախագահը կայացնի խմբային քաղաքացիության մասին հրամանագիր:

 

Մինչդեռ՝ պատասխանատու պաշտոնյաներն ընտրել են անընդունելի և անհարկի քաշքշուկներով հիասթափեցնող և հոգեբանորեն արտագաղթին նպաստող եղանակ, քանզի հայտարարում են, որ յուրաքանչյուր արցախցի կարող է դիմել և ընդհանուր հիմունքներով ձեռք բերել քաղաքացիություն:

 

- Ի՞նչ է տալիս արցախցիներին ՀՀ քաղաքացիություն ստանալը, և ինչի՞ց են նրանք զրկվում, այդ թվում ՝ ապագայում Արցախում իրենց իրավունքների պաշտպանության հարցում:

 

- ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելը նրանց տալիս է Սահմանադրությամբ նախատեսված իրավունքներից ու ազատություններից օգտվելու լիարժեք հնարավորություն: Իսկ Արցախի սուբյեկտայնությունը պաշտպանելու ասպեկտով դա խոչընդոտ չէ, քանի որ երկու պետությունների սահմանադրություններն էլ չեն բացառում երկքաղաքացիության ինստիտուտը, այսինքն՝ արցախահայերը շարունակում են մնալ նաև որպես Արցախի քաղաքացիներ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Բագրատ Սրբազանը Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ է տվել՝ հրաժարական տալու համարԲագրատ Սրբազանը Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ է տվել՝ հրաժարական տալու համար
Հանրապետության հրապարակում հանրահավաքը մեկնարկել է համընդհանուր աղոթքովՀանրապետության հրապարակում հանրահավաքը մեկնարկել է համընդհանուր աղոթքով
Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին․ մինչև մենք հրապարակ հասնենք՝ դուք որոշում կայացնելու ժամանակ ունեքԲագրատ Սրբազանը՝ իշխանություններին․ մինչև մենք հրապարակ հասնենք՝ դուք որոշում կայացնելու ժամանակ ունեք
Հայաստանի արտգործնախարարը տարածաշրջանային հարցեր է քննարկել Կանադայի իր գործընկերոջ հետՀայաստանի արտգործնախարարը տարածաշրջանային հարցեր է քննարկել Կանադայի իր գործընկերոջ հետ
Թույլ մի տվեք ոստիկանության կողմից ուժի կիրառում, կոչ է արել ոստիկանապետըԹույլ մի տվեք ոստիկանության կողմից ուժի կիրառում, կոչ է արել ոստիկանապետը
Իշխանափոխությունից հետո, այսպես կոչված, սահմանազատմանը մասնակցած բոլոր մարդիկ կանգնելու են դատարանի առաջ․ Ավետիք ՉալաբյանԻշխանափոխությունից հետո, այսպես կոչված, սահմանազատմանը մասնակցած բոլոր մարդիկ կանգնելու են դատարանի առաջ․ Ավետիք Չալաբյան
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունն իրավական աջակցություն կտրամադրի խաղաղ հավաքին մասնակցելու համար աշխատանքից ազատված քաղաքացիներին«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունն իրավական աջակցություն կտրամադրի խաղաղ հավաքին մասնակցելու համար աշխատանքից ազատված քաղաքացիներին
Սա անթաքույց ռևանշիզմ է, պատմական հիշողությունից, ինքնիշխանությունից և բուն հայրենիքից մեզ զրկելու ձգտում։ Սա մեծամասամբ 2018 թվականի պետական հեղաշրջման հետևանքն է. ՊՆ նախկին ղեկավարՍա անթաքույց ռևանշիզմ է, պատմական հիշողությունից, ինքնիշխանությունից և բուն հայրենիքից մեզ զրկելու ձգտում։ Սա մեծամասամբ 2018 թվականի պետական հեղաշրջման հետևանքն է. ՊՆ նախկին ղեկավար
Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ պետություն․Կազմակերպության աղբյուրՀայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ պետություն․Կազմակերպության աղբյուր
Պուտինն ու Փաշինյանը համաձայնեցրել են Ռուսաստանի զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերիցՊուտինն ու Փաշինյանը համաձայնեցրել են Ռուսաստանի զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից
Հայաստանի քաղաքացիները հավաքվում են Երևանի տարբեր հատվածներում ՝ երթով Հանրապետության հրապարակ գնալու համարՀայաստանի քաղաքացիները հավաքվում են Երևանի տարբեր հատվածներում ՝ երթով Հանրապետության հրապարակ գնալու համար
Պեսկովը կոչ է արել չչափազանցել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բարդություններըՊեսկովը կոչ է արել չչափազանցել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բարդությունները
Ընդդիմադիր շարժման առաջնորդն ուժային կառույցներին նախազգուշացնում է հակաիրավական գործողություններ կատարելու համար պատասխանատվության մասինԸնդդիմադիր շարժման առաջնորդն ուժային կառույցներին նախազգուշացնում է հակաիրավական գործողություններ կատարելու համար պատասխանատվության մասին
Կաթողիկոս. Թոթափենք վախի ու անտարբերության կործանարար զգացումները, լինենք միակուռ ու միաբանԿաթողիկոս. Թոթափենք վախի ու անտարբերության կործանարար զգացումները, լինենք միակուռ ու միաբան
Երևանում մեկնարկել է Երևանում մեկնարկել է "Անմահ գնդի" երթը
Կառավարող ուժ. Բարձրագույն մակարդակում հաստատվել է «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումըԿառավարող ուժ. Բարձրագույն մակարդակում հաստատվել է «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումը
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը գալիս է Երևան՝ Հանրապետության հրապարակում համաժողովրդական հանրահավաքի
Արցախի ղեկավարությունն այցելել է Արցախի ղեկավարությունն այցելել է "Եռաբլուր" զինվորական պանթեոն
 Հայաստանի ԱԱԾ-ը և ՆԳՆ-ը նախազգուշացրել են  Հայաստանի ԱԱԾ-ը և ՆԳՆ-ը նախազգուշացրել են "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման մասնակիցներին
Հայաստանում նշում են ՀՄՊ հաղթանակի 79-րդ տարեդարձըՀայաստանում նշում են ՀՄՊ հաղթանակի 79-րդ տարեդարձը
Կրեմլում կայացել են Փաշինյան-Պուտին բանակցություններԿրեմլում կայացել են Փաշինյան-Պուտին բանակցություններ
Էրդողան. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվիԷրդողան. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի
Դեսպան. ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանըԴեսպան. ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը
Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը․ ՀՀ ԱԳՆՀայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը․ ՀՀ ԱԳՆ
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն էԿոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
ANCA. Բայդենն ու Բլինքենը, ովքեր օգնել են Ադրբեջանին Արցախում ցեղասպանություն իրականացնել, հիմա  էլ օգնում են Ալիևին ամրագրել այդ հանցագործությունըANCA. Բայդենն ու Բլինքենը, ովքեր օգնել են Ադրբեջանին Արցախում ցեղասպանություն իրականացնել, հիմա  էլ օգնում են Ալիևին ամրագրել այդ հանցագործությունը
Կարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցումԿարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել "i"-ի վրա
Փաշինյանի աշխատակազմից պատասխանել են Բագրատ ՍրբազանինՓաշինյանի աշխատակազմից պատասխանել են Բագրատ Սրբազանին
Սիյարտո. Բուդապեշտը ԵՄ-ում նախագահության շրջանակներում լրացուցիչ հնարավորություններ կփնտրի հարաբերությունների կարգավորման հարցում Երեւանին եւ Բաքվին աջակցելու համարՍիյարտո. Բուդապեշտը ԵՄ-ում նախագահության շրջանակներում լրացուցիչ հնարավորություններ կփնտրի հարաբերությունների կարգավորման հարցում Երեւանին եւ Բաքվին աջակցելու համար
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զգուշավոր լավատեսությամբ է սպասում Բաքվի գործընկերոջ հետ Ալմաթիում կայանալիք հանդիպմանըՀայաստանի ԱԳՆ ղեկավարը զգուշավոր լավատեսությամբ է սպասում Բաքվի գործընկերոջ հետ Ալմաթիում կայանալիք հանդիպմանը
Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն "ոչ" է ասում Հայաստանի ներսում և նրա սահմաններից դուրս միակողմանի զիջումների օգտին հանդես եկող ուժերին
Կառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունըԿառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունը
Ալեն Սիմոնյան. Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն 2026 թվականին՝ ԱԺ ընտրությունների արդյունքումԱլեն Սիմոնյան. Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն 2026 թվականին՝ ԱԺ ընտրությունների արդյունքում
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված ՇուշիԱդրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի
ANCA-ն աջակցություն է հայտնել Բագրատ Գալստանյանի գլխավորած ANCA-ն աջակցություն է հայտնել Բագրատ Գալստանյանի գլխավորած "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը
Հայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարըՀայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարը
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանըՓաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում էՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում է
Այսօր ժամը 12:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի ԵրևանԱյսօր ժամը 12:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի Երևան
Միրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ինՄիրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ին
Կիրանցում ականազերծման ժամանակ հայ սակրավոր է տուժելԿիրանցում ականազերծման ժամանակ հայ սակրավոր է տուժել
Մինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետՄինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետ
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱդրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Տավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարարՏավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարար
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկություններըՀայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկությունները
ANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառովANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառով
Հայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղումՀայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղում
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Զախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկելԶախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկել
2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն
Վասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներինՎասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներին
Հայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակըՀայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակը
ԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանըԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը
ՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստովՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստով
Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարությունՏավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարություն
Գլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾԳլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով