Արմինֆո. Երկրորդ տարին անընդմեջ հայ դիզայներներն իրենց վերջին հավաքածուները կներկայացնեն Կալիֆորնիայի սրտում ՝ Գլենդել քաղաքում: Նման հնարավորությունն իրականություն է դարձել Հայաստանի նորաձևության և դիզայնի պալատի, Armenia Empowered-ի եւ Buy Armenian հարթակի ջանքերի շնորհիվ:
Ավելի քան 35 հայ տաղանդավոր դիզայներների, այդ թվում՝ Catramide, Faina, NIKOLYAN, Vahan Khachatryan, Fem, Light Affect, Shabeeg, Just Black, Loom Weaving, HGP, Damink, Seda Manukyan, 22|11, PamaDama, Vintabilia, WHITE, Kivera եւ այլոք, դեկտեմբերի 2-ին և 3-ին կցուցադրեն իրենց վերջին մշակումները՝ Pop Up fashion extravaganza ինտերակտիվ ձևաչափով:
«Մենք ուրախ ենք հայտարարել բարձր նորաձևության ինտերակտիվ շոուի երկար սպասված վերադարձի մասին, որը երկրորդ տարին անընդմեջ մեկ հարկի տակ կհավաքի Լոս Անջելեսի նորաձևության սիրահարներին: Երկօրյա միջոցառումը խոստանում է լինել, նույնիսկ, ավելի մասշտաբային, ավելի համարձակ և գունեղ, քան երբևէ նախկինում», - ասվում է FCD-ի հաղորդագրության մեջ:
Միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան շփվել հայ դիզայներների հետ և ձեռք բերել վերջիններիս սահմանափակ աշխատանքները: Ցուցադրությունը կընթանա SOLAR STUDIOS (3909 San Fernando Rd. Suite 114, Glendale, CA 91204) հանդիսությունների սրահում: Տոմսերը հասանելի են հետևյալ հղումով.
https://www.eventbrite.com/e/armenian-designer-pop-up-tickets- 750215654217?aff=oddtdtcreator&fbclid=IwAR15hni5ghEw45nE5eSlu8Gm7kgVjr1gHZEq2A 9NGTcur9ZFJlZw3OBcQX4 .