Արմինֆո. Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը կպահպանի Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը: Նման որոշում է կայացրել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, որը նախագահել է Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը:
Ինչպես հաղորդում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, ժողովի առաջին օրը զեկույցով հանդես են եկել Արցախի թեմի առաջնորդը և Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը: Հաջորդ օրվա նիստին զեկույցով հանդես է եկել Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը, որը ներկայացրել է Հայաստանում թմրամոլության աճի հետ կապված իրավիճակը:
«Թեմը չի լուծարվի, ինչպես, ցավոք՝ Արցախի պետականությունը։ Որոշում է կայացվել, որ թեմի գործառույթները փոքր-ինչ փոխվելու են։ Դա կնշանակի Արխաց վերադառնալու երազանքի պահպանում", - ասել է թեմի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: