Արմինֆո. Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հաղորդել է օկուպացված Քարվաճառի (Քելբաջար) Գետավան գյուղի շրջանում Մադաթ Բաբայանի ձերբակալության մասին:
Արդեն ըստ ավանդույթի թշնամին արագորեն հորինել է պատմություն՝ նախորդ դարի 90-ականների սկզբին մարտական գործողություններին նրա մասնակցության մասին: ԱՀ ՊԱԾ-ն Բաբայանին մեղսագրում է "մասնակցություն 1992 թվականի փետրվարին Իվանյանի մարտական գործողություններին և բնակիչների զանգվածային սպանություններին"։
Հավելենք, որ սա առաջին նման դեպքը չէ։ Հարյուրավոր հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք մտացածին քրեական գործերով պահվում են Բաքվի բանտերում։ Նրանք բախտի քմահաճույքին են թողնված, քանի որ նրանց ճակատագրին անմասն են ինչպես Հայաստանի իշխանությունները, այնպես էլ միջազգային մասնագիտացված հաստատությունները, ինչից էլ օգտվում է ալիևյան ռեժիմը։