Արմինֆո. Արմեն Չարչյանը կրկին գլխավորել է "Իզմիրլյան" բժշկական կենտրոնը։ Այդ մասին ասվում է կենտրոնի տարածած հաղորդագրությունում:
Ըստ աղբյուրի՝ Հայ Առաքելական եկեղեցու որոշմամբ, որը բժշկական կենտրոնի միակ բաժնետերն է, պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր Արմեն Չարչյանը նոյեմբերի 1-ից վերադարձել է ԲԿ ղեկավարի պաշտոնին:
""Իզմիրլյան" բժշկական կենտրոնի ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է սիրելի տնօրենին և մաղթում բեղմնավոր աշխատանք", - ասված է բժշկական կենտրոնի տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ պրոֆեսորի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել 2021 թվականի ընտրարշավի ընթացքում ընտրողների վրա ճնշում գործադրելու մեղադրանքով, և նա ձերբակալվել էր: Այդ ժամանակ տնօրենի լիազորությունները դադարեցվել էին ։ Գրավի դիմաց ազատ արձակվելուց մեկ ամիս անց նա երկրորդ անգամ էր կալանավորվել, որից հետո 2021 թվականի դեկտեմբերին ստորագրությամբ ազատ էր արձակվել։ Ավելի ուշ պրոֆեսորի նկատմամբ հարուցվել էր նոր քրեական գործ՝ մեղադրյալ Արթուր Սարգսյանի առողջական վիճակի վերաբերյալ ակնհայտ կեղծ եզրակացության վերաբերյալ, ինչը հանգեցրել էր վերջինիս մահվան: