Արմինֆո. Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը դատապարտել Է Ադրբեջանի գործողությունները: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Լուսավոր Հայաստան" կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը:
<Ես Ստրասբուրգից վերադառնում եմ Հայաստան՝ գոհ, որ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը բացարձակ մեծամասնությամբ քվեարկել է Ադրբեջանի գործողությունները միանշանակ դատապարտող հռչակագրի օգտին: Այդ փաստաթղթով նաև պահանջ է ներկայացվել Ադրբեջանին ՝ ազատ արձակել Արցախի բոլոր առաջնորդներին։ Կոնգրեսն իր աջակցությունն է հայտնում Հայաստանին ստեղծված հումանիտար ճգնաժամի դեմ պայքարում և ուշադրության կենտրոնում կպահի Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը>, - գրել է քաղաքական գործիչը։