Արմինֆո.Վաղը կառավարության նիստում որոշում կկայացվի Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տալու մասին: Այդ մասին այսօրհայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով խորհրդարանականների հարցերին։
Նա նշել է, որ այդ հարցը քննարկվել է ամենալայն ձևաչափերով։ "Մեզ համար կարևոր էր գալ այնպիսի լուծման, որը հնարավորություն կտար առավելագույնս պաշտպանել Լեռնային Ղարաբաղի մեր եղբայրների և քույրերի բոլոր իրավունքները", - նշել է կառավարության ղեկավարը: Այդ առնչությամբ Փաշինյանը նշել է, որ կարգավիճակը թույլ կտա արցախցիներին պաշտպանել իրենց իրավունքները ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակներում:
Որոշման ընդունումից հետո, ինչպես շարունակել է վարչապետը, արցախցիները կկարողանան դիմել Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ <Եվ, բնականաբար, մենք ամենաարագ հնարավոր միջոցներով այդ հարցը կլուծենք", - հավաստիացրել է նա։
Նշենք, որ սեպտեմբերի 19-20-ը ադրբեջանական ագրեսիայից հետո Արցախից Հայաստան բռնի տեղահանվել է ավելի քան 100.6 հազար քաղաքացի։ Ընդհանուր առմամբ, 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմից հետո արցախցի փախստականների թիվը կազմել է շուրջ 150 հազար: